Թուրքմենստանի նախագահը երկրի կրկնակի հերոս Է դարձել
ՔԱՂԱՔԱԿԱՆԹուրքմենստանի խորհրդարանի պատգամավորները որոշում են ընդունել երկրի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովին շնորհել բարձրագույն պետական պարգեւը՝ Թուրքմենստանի հերոսի կոչում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է պետական լրատվական գործակալությունը:
Պետության ղեկավարին պարգեւատրել են «նշանակալի վաստակի եւ միջազգային ասպարեզում անկախ չեզոք հայրենիքի հեղինակության բազմապատկման ուղղությամբ վիթխարի գործունեության համար»: Պատվավոր կոչումը Բերդիմուհամեդովին շնորհվել Է երկրորդ անգամ: Առաջին անգամ նա Թուրքմենստանի հերոս Է դարձել 2011 թվականի հոկտեմբերին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



