Շվեդիայում ֆուտբոլիստը 21 գոլ է խփել մեկ խաղում
ՍՊՈՐՏՇվեդիայի 6-րդ դիվիզիոնի խաղում «Էսկիլստունը» 28:3 հաշվով հաղթել է «Էստերմալմին»: Տանտերերի կազմում 21 գնդակ է խփել 25-ամյա հարձակվող Սեբաստիան Նիգարդը,- տեղեկացնում է «Aftonbladet»-ը:
«Երբ խաղից հետո ինձ ասացին, որ 21 գոլ եմ խփել, դա անհավանական թվաց ինձ համար: Առաջին 10 գոլերից հետո սկսեցի չհաշվել դրանք: Հանդիպումից առաջ հանդերձարանում կատակում էինք, որ մրցակցին 10 գնդակ կխփեմ:
Տարօրինակ զգացողություն է: Թվում էր, որ յուրաքանչյուր գրոհ ավարտվում էր դիպուկ հարվածով: Ընդմիջմանը մրցակիցը փոխարինեց դարպասապահին, ով ինձ ասաց, որ այլևս գոլի հեղինակ չեմ դառնա, սակայն նրա դարպասն ուղարկեցի 14 գնդակ: Կարծում եմ, որ խաղից հետո նա ամաչում էր»,- ասել է Նիգարդը:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



