Գյումրիում հրշեջներին հաջողվել է մեկուսանցել սուպերմակետում բռնկված հրդեհը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳյումրու Գարեգին Նժդեհ 7/15 հասցեում տեղակայված սուպերմարկետում գրանցված հրդեհի մասին ՀՀ ԱԻ Շիրակի մարզի փրկարարական վարչությունն ահազանգը ստացել է 15:52 և անմիջապես դեպիք վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ, ապա ևս 2 օժանդակ հաշվարկ: Աշխատանքերի մեջ ներգրավվել է նաև քաղաքապետարանի 2 ջրցան մեքենա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը մեկուսացում է գրանցվել 17:25-ին: Այս պահին դեռ հանգեցում չկա՝ կատարվում են հետմարման աշխատանքներ:
Ապահովության նպատակով ժողովուրդը տարհանվել է, տարածքը եղել է ծխատար գոտի, տւժածներ ու զոհվածներ չկան: Ըստ նախնական տվյալների՝ այրվել է հանրախանութի երկրորդ հարկի խոհանոցի առաստաղն ամբողջությամբ, ջերմահարվել է սպասասրահը, վնասվել է խոհանոցի գույքը:
Արմենուհի Մխոյան
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



