Մակրոնը որոշեց Պուտինի հրավերով այցելել Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողով. «Կոմերսանտ»
ՔԱՂԱՔԱԿԱՆԵլիսեյան պալատն ընդունել Է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողով (ՊՄՏՀ) Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցելության վերաբերյալ Ռուսաստանի իշխանությունների առաջարկը:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Հրատարակության տվյալներով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի իր պաշտոնակցին հրավերն արել Է տակավին մայիսին Վերսալում կայացած հանդիպման ժամանակ: Փարիզի դիվանագիտական աղբյուրների խոսքով՝ ֆրանսիական կողմն արդեն ընդունել Է Պուտինի հրավերը, բայց պաշտոնապես դեռեւս չի հայտարարի այդ մասին:
Ինչպես պարզաբանել Է հրատարակության զրուցակիցներից մեկը, դա կապված Է այն բանի հետ, որ Փարիզը չի ցանկանում շտապել մինչեւ նախագահական ընտրությունները Ռուսաստանում: Ինչպես գրում Է «Կոմերսանտ»-ը, Մոսկվայում ակնկալում են, որ գագաթնաժողովին Մակրոնի մասնակցությունը թույլ կտա բարելավել հարաբերությունները Եվրամիության հետ:



