Վախճանվել է մետաֆիզիկական իրականության հիմնադիր Յուրի Մամլեեւը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրկարատեւ հիվանդությունից հետո հոկտեմբերի 25-ին կյանքի 84-րդ տարում վախճանվել է ռուս գրող եւ փիլիսոփա Յուրի Մամլեեւը: Այս մասին ՏԱՍՍգործակալությանը հաղորդել է Մամլեեւի ընկերներից գրաքննադատ Վլադիմիր Բոնդարենկոն:
Օգոստոսի վերջին Մամլեեւը ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Գրողին վիրահատության էին նախապատրաստում, միաժամանակ դրամահավաք էր անցկացվում:
Խորհրդային տարիներին գրողի ստեղծագործությունները տպագրվում էին միայն ինքնահրատում: Հրատարակչական արգելքների պատճառով Մամլեեւը կնոջ հետ 1974 թվականին մեկնում է ԱՄՆ, այնուհետեւ՝ Փարիզ: Նրա գործերը թարգմանցել են եվրոպական մի շարք լեզուներով:
1990-ականներին Յուրի Մամլեեւը վերադառնում է Ռուսաստան: Այդ ժամանակից մինչեւ 2008 թվականը Ռուսաստանում Մամլեեւի 27 գիրք է տրագրվում՝ ներառյալ փիլիսոփայական: Նա գրական նոր ուղղության՝ մետաֆիզիկական իրականության հիմնադիրն է:



