Երևան, 21.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ Նախագահը շնորհավորել է Քննչական կոմիտեի ծառայողներին մասնագիտական օրվա կապակցությամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 9-ին ներկա է գտնվել Քննչական կոմիտեի կոլեգիայի հանդիսավոր նիստին՝ նվիրված Քննչական կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման երրորդ տարեդարձին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներից բացի նիստին մասնակցել են նաև կոմիտեի տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: 

Հանդիսավոր նիստի ժամանակ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն իր ելույթումներկայացրել է մինչդատական վարույթի ընթացքում քննիչների անկախությունը, քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկված և իրականացվող քայլերը, կոմիտեի ձեռքբերումները, խնդիրներն ու մարտահրավերները։

Հանրապետության Նախագահը բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցների պարգևատրել է պետական բարձր պարգևներով, խրախուսել շնորհակալագրով

Նախագահը Քննչական կոմիտեի ծառայողներին շնորհավորել է մասնագիտական տոնի առթիվ, մաղթել տոկունություն և հաջողություն իրենց չափազանց պատասխանատու ու միաժամանակ հետաքրքիր աշխատանքում՝ վստահություն հայտնելով, որ Քննչական կոմիտեի ծառայողները լիովին գիտակցում են իրենց առաքելության կարևորությունն ու նշանակությունը:

«Ընդամենը մի քանի ամիս առաջ ես առիթ ունեցա հրապարակայնորեն ներկայացնելու իրավապահ համակարգի վերաբերյալ իմ մի քանի պատկերացումները: Դատախազությունում հնչած իմ խոսքում իրավապահներին կոչ արեցի որակական նոր մակարդակի բարձրացնել անձի, հասարակության և պետության շահերի պաշտպանությունը: Նաև ընդգծեցի, որ այդ համակարգի հենասյուներից մեկը դատախազությունն է՝ առանձնահատուկ իր կարգավիճակով:

Համոզված եմ, որ մյուս հենասյունը ոչ պակաս յուրահատկություն ունեցող քննչական մարմիններն են: Նրանց դերը պետական համակարգում օբյեկտիվորեն մեծանում է: Պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ առաջին անգամ ամրագրվեցին քննչական մարմինների գործառույթներին վերաբերող կոնկրետ դրույթներ:

Կարծում եմ, որ քննչական մարմնի գործունեության հաջողության գրավականը դատավարական ինքնուրույնություն ունեցող քննիչն է՝ այդ կարգավիճակից բխող բոլոր իրավապարտականություններով: Ինքնուրույնությունը չափազանց կարևոր երաշխիք է ոչ միայն քննիչի, այլև բոլոր նրանց համար, ովքեր հայտնվում են նրա իրականացրած վարույթի ազդեցության տիրույթում:

Երբ տարիներ առաջ սկսեցինք քննարկումները միասնական քննչական մարմին ստեղծելու շուրջ, որպես դրա նպատակներից մեկը դիտարկում էինք նաև քննիչի ինքնուրույնության բարձրացումը: Կարծում եմ՝ միասնական քննչական կոմիտե ստեղծելով՝ մեզ հաջողվել է այդ գաղափարի իրագործման ուղղությամբ լրացուցիչ արդյունավետ քայլ կատարել: Ավելին, քննիչի և ընդհանրապես քննչական մարմինների ինքնուրույնության երաշխավորված բարձրացման մասին է վկայում նաև սահմանադրական այն կարգավորումը, ըստ որի՝ քննչական մարմինները ոչ միայն իրականացնում են մինչդատական քրեական վարույթը, այլև կազմակերպում են այն:

Բնականաբար, նման գործառույթն ավելացնում է քննչական մարմինների պատասխանատվության բեռը: Դա հատկապես արտահայտվում է հանցավորության դեմ պայքարում և իրավունքի գերակայության ամրապնդման գործում: 

Անշուշտ, այստեղ մեծ է դատախազների և դատավորների դերակատարումը: Բայց քննիչները և նրանց վերադասները պետք է հստակ գիտակցեն պատասխանատվության սեփական բաժինը: Դատախազական հսկողությունը կամ դատական վերահսկողությունը քննիչները չպետք է դիտարկեն, այսպես ասած, որպես «փրկության օղակ», որպես պատասխանատվությունը նվազեցնող հանգամանք: 
Ձեր գործողությունների թե՛ դրական, թե՛ բացասական արդյունքի տերը դուք ինքներդ եք: Ձեր հաջողությունների և անհաջողությունների պատճառներն առաջին հերթին պետք է ներսում փնտրեք և համապատասխան հետևություններ անեք:

Հարգելի՛ գործընկերներ,

Քննչական մարմինները մինչդատական վարույթի շարժիչ ուժն են, իսկ Քննչական կոմիտեի դերակատարումն այստեղ առաջնայիններից մեկն է: Վստահ եմ, որ այդպես է լինելու նաև վաղը, պետական մարմինների փոփոխված հարաբերակցության պայմաններում: Ձեր գործունեությունից ապագայում ակնկալիքներն այսօրվանից պակաս չեն լինելու:

Իմ հորդորն է ձեզ, որ ծառայության մեջ միշտ լինեք անաչառ, սկզբունքային և հաստատակամ: Միայն այդ դեպքում կարող եք վստահ լինել, որ ձեր գործն արդար է, քանի որ միտված է երկրում իրավակարգի պահպանությանը: Միաժամանակ հիշե՛ք, որ դուք նպաստում եք նաև իրավունքի գերակայության ամրապնդմանը:

Ձեր պարտականությունները չեն կարող կատարվել մարդու իրավունքների և ազատությունների չարդարացված սահմանափակումների հաշվին: Պետության կողմից մեկ շահի պաշտպանությունը մյուսը ոտնահարելու միջոցով ապրիորի վնասակար է և երբևէ որևէ օգուտ տալ չի կարող: Նման երևույթն անարդարություն ծնող հիմնական պատճառներից մեկն է:

Անշուշտ, իրավապահ համակարգում առկա անարդարության պատճառները չպետք է փնտրել միայն քննչական մարմիններում: Բայց չեմ կարող դրանց գոնե մի մասը չտեսնել հենց այստեղ: Անարդար քննիչն անարդար դատախազից պակաս վնասաբեր չէ, քանի որ նրա կանխակալ կամ անփույթ գործողություններն ու որոշումները հաճախ կարող են հանգեցնել ծանր, երբեմն նաև՝ անդառնալի հետևանքների:
Կարծում եմ՝ այս արատին հաջողությամբ դիմագրավելու բանաձևը միմյանց հետ շաղկապված երկու երևույթների համաժամանակյա ապահովումն է: Առաջին. մեր քննիչի հավաքական կերպարը պետք է լինի ազնիվ, բարեխիղճ և պատասխանատու պրոֆեսիոնալը, ով գիտակցում է իր առաքելության իմաստը: Երկրորդ. մեր քննչական մարմինները պետք է կոռուպցիոն դրսևորումների և տնավարության դեմ պայքարում լինեն անողոք: Ընդ որում, կոռուպցիոն դրսևորումներ՝ չի նշանակում միայն դրամական շահ հետապնդել. ծանոթ, բարեկամ, քավորի միջնորդությունները, միգուցե, ավելի վատ դրսևորումներ են, քան, երբ մարդն ունի կոնկրետ շահ: Խնդրում եմ, սա հաշվի առնել:

Որևէ համակարգի ներսում նման երևույթների դեմ պայքարն առաջին հերթին հենց տվյալ համակարգի առողջության վկայությունն է: Դուք կարող եք և պետք է անաչառ և ազնիվ գնահատեք աշխատանքում թերացած ծառայողի վարքագիծը՝ դրանով իսկ փարատելով համակարգում թողտվության վերաբերյալ հնարավոր կասկածները: Օրենսդրությամբ դրա համար ձեզ տրամադրվել են բոլոր անհրաժեշտ գործիքները:

Քննչական կոմիտեի հարգելի՛ ծառայողներ,

Արդեն առիթ եմ ունեցել նշելու, որ իրավապահ համակարգը պետք է լինի կուռ և համագործակցող: Ուստի, Քննչական կոմիտեի հիմնական խնդիրներից մեկը տեսնում եմ իրավապահ մյուս մարմինների հետ կայուն և արդյունավետ համագործակցության մեջ:
Խոսքս նախ և առաջ դատախազության հետ համագործակցության մասին է: Ավանդաբար դատախազները եղել և մնում են քննիչների առաջնային գործընկերները: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այս համագործակցության ձևից ու բովանդակությունից է կախված մինչդատական վարույթի, իսկ երբեմն՝ նաև ողջ քրեական գործի արդյունքը:

Անշուշտ, դատախազության հետ համագործակցության արդյունավետությունը չի նշանակում մասնագիտական հարթությունում տարակարծությունների կամ անհամաձայնությունների բացառում: Օրենքը քննիչին տալիս է սեփական դիրքորոշումը պաշտպանելու մի շարք հնարավորություններ: Քննիչն անգամ կարող է գրավոր առարկել դատախազի ցուցումների և որոշումների դեմ, և դա շատ լավ է, դրական է: Սակայն առնվազն անհասկանալի է, երբ, օրինակ, կոնկրետ քրեական գործով դատախազի ցուցումները պարզապես անտեսվում են կամ տևական ժամանակով չեն կատարվում: Հատկապես անթույլատրելի է, երբ դա արվում է նեղ գերատեսչական շահերից ելնելով: Ես շատ լավ հասկանում եմ, որ լինում են գործեր, որոնցով դատախազները տալիս են ցուցումներ, որոնք առաջին հայացքից թվում են անտեղի կամ ավելորդ, բայց հավատացեք, իսկ ես վստահ եմ, որ դուք ինձնից ավելի լավ եք դա գիտակցում, քրեական գործով ցանկացած մանրուք, նույնիսկ եթե դա անտեղի է՝ անհրաժեշտ է հաշվի առնել: Այս կառույցների պատշաճ համագործակցության նպատակը միայն կոնկրետ գործերով առաջացող հարցերի պարզաբանումը չէ: Այն առաջին հերթին կարևոր է պետության համար էական նշանակություն ունեցող և իրավապահ ոլորտում միասնական պատասխանատվություն ենթադրող այնպիսի խնդիրների լուծման համար, ինչպիսիք են մեղադրանքի ապացուցվածությունը, կալանքների հիմնավորվածությունը, տուժողների իրավունքների ապահովումը և այլն:

Համագործակցության կարևոր ուղղություններից մյուսը ոստիկանության հետ իրականացվող աշխատանքներն են: Գաղտնիք չէ, որ ոստիկանության օպերատիվ գործունեությունն էապես կարող է օժանդակել հանցագործության բացահայտմանը: Սակայն դրա նախադրյալները, անշուշտ, պետք է ստեղծի քննիչը: Մենք այս ճանապարհին ենք, բայց վերջնականապես պիտի ջարդենք այն մտայնությունը, որ հանցագործության բացահայտումը հատկապես Ոստիկանության գործն է: Երբ մենք դրան ամբողջովին հասնենք՝ ես կհամարեմ, որ քննչական մարմինները, միասնական քննչական մարմինը ամբողջովին կայացել են: Սա չի նշանակում, որ օպերատիվ հետախուզական մարմինների գործունեությունը փորձում եմ թերագնահատել կամ նրանցից պատասխանատվությունը հանել: 
Որքան արագ և գրագետ տրվեն քննիչի հանձնարարությունները, այնքան արդյունավետ և ճշգրիտ կկատարվեն համապատասխան օպերատիվ հետախուզական միջոցառումները: Ոստիկանության հետ ակտիվ համագործակցության հիմնական թիրախներից մեկն էլ հետախուզվող անձանց հայտնաբերումն է, ինչը հանցավորության դեմ պայքարում դեռ շարունակում է լուրջ խնդիր մնալ: Ես հատկապես ցանկանում եմ ձեր ուշադրությունը այս հարցի վրա սևեռել, ընդ որում՝ երկու տեսանկյունից. նախ՝ որոշ դեպքերում փորձ է արվում հանցագործությունը համարել բացահայտված, երբ հանցագործներից մեկին ենք հայտնաբերել, իսկ մնացածների մասին ընդհանրապես մոռանում ենք: Ես կարող եմ տասնյակ այդպիսի օրինակներ բերել՝ շատ լավ հասկանալով այն, ինչ Քննչական կոմիտեի նախագահն ասաց, ցուցանիշների ամփոփման տեսանկյունից: Եվ մյուսը՝ շատ դեպքերում ուղղակի մոռանում ենք, որ, այո՛, նախնական հայտնի է, թե ով է կատարել հանցագործությունը, բայց հանցագործը տարիներ շարունակ ուղղակի հանրապետությունում է մնում՝ հանրապետությունից էլ դուրս չէ: Ես խնդրում եմ այս հարցին վերաբերվել բարեխղճությամբ, որովհետև դուք ինձ ավելի լավ կբացատրեք, որ յուրաքանչյուր հանցագործության, ընդհանրապես հանցագործությունների կանխման լավագույն ձևը դրանց բացահայտումն է ամբողջությամբ:

Հարգելի՛ գործընկերներ,

Իհարկե, իրավապահ ոլորտում անելիքները շատ են: Վերջին ամիսներին տարբեր մարզերում, ինչպես նաև մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերը վկայում են դրա մասին:
Կասկածից վեր է, որ այս գործերով պետք է իրականացվի մանրակրկիտ, համակողմանի և անաչառ քննություն՝ կատարվածի բոլոր մանրամասները պարզելու, բոլոր հանգամանքները պարզելու, բոլոր մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար: Ի վերջո, երկրում օրինականության վիճակը որոշվում է ոչ միայն հանցագործությունների քանակով, այլև դրանք իրավասու մարմինների կողմից բացահայտելու կարողությամբ: Հանրությունը պետք է վստահ լինի, որ Հայաստանում անօրինականության և անկարգության ցանկացած դրսևորում արագ բացահայտվելու և օրենքի ողջ ուժով անխուսափելիորեն պատժվելու է:

Խոսքս ամփոփելով` նշեմ, որ ընդամենը երեք տարի է անցել այն օրից, երբ ստեղծվեց Քննչական կոմիտեն: Արդեն կարող ենք փաստել, որ ունենք կայացած և հաջողված միասնական քննչական մարմին: Այս մարմինն ի վիճակի է լավագույնս լուծելու իր առջև դրված բոլոր խնդիրները: Ուզում եմ վստահ լինել, որ կառույցի հաջողությունները տեսանելի են լինելու նաև վաղը՝ պետական կառավարման նոր ձևի պայմաններում:

Դրա համար անհրաժեշտ է, որ կոմիտեն մշտապես համալրվի որակյալ կադրերով: Ավագ սերնդի քննիչները պետք է աջակցեն երիտասարդների առաջխաղացմանը, իսկ նորեկները պետք է կոփվեն տարիներ շարունակ ձևավորված լավագույն ավանդույթների բովում: Լավ աշխատանքը մշտապես պետք է գնահատվի, բարձր որակավորում ունեցող մասնագետները պետք է խրախուսվեն:

Պետությունը պատրաստ է աջակցելու, որպեսզի քննիչների աշխատանքը լինի ավելի որակյալ և արդյունավետ: Կարծում եմ՝ կոմիտեի կարգավիճակին հարիր շենքային պայմաններն ու տեխնիկական հնարավորությունները, որոնք տարեցտարի բարելավվում են, նպաստում են դրան և պարտավորեցնում չբավարարվել եղած ձեռքբերումներով՝ հատկապես, որ 2018 թվականը քննիչների համար նշանավորվելու է սոցիալական կարևորագույն խնդրի լուծմամբ: Մանրամասները Քննչական կոմիտեի նախագահը կասի:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ: Բոլորիդ մաղթում եմ բարի ծառայություն, իսկ ձեր ընտանիքներին` խաղաղություն,սեր և համերաշխություն»,- ասել է Հանրապետության Նախագահը: 

 

Հորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը․ կա 1 զnh, 6 վիրավnր ԱԱ-2026․ Ունդավի դուբլը Գերմանիային դուրս է բերել ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆ Հունիսի 21-ի աստղագուշակ․ ինչ են հուշում աստղերը կենդանակերպի նշաններինԻնչպես է Եվրոպան պայքարում ծայրահեղ շոգի դեմ. Ֆրանսիան արգելում է ալկոհոլը, Գերմանիան եղանակային տագնապ է հայտարարումՎաղը ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե Մեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը հունիսի 21-ին Մայր Աթոռում կմասնակցի Սուրբ Պատարագին Գերմանիայում անոմալ շոգի պատճառով ճանապարհները դեֆորմացվել են «Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլըՈւկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին «Ոսկե ծիրան»-ի այս տարվա Միջազգային մրցույթի ժյուրին գլխավորելու է Ջեսիքա Հաուսները Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու Հայհիդրոմետի տնօրենը գրում է Փոթորիկներ, հեղեղումներ և շոգ․ ԱՄՆ-ում մարզական միջոցառումները հայտնվել են տապալման վտանգի առաջ Այսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԱրայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին Լուվրը այցելուներին զգուշացրել է հատուկ միջոցառումների և սրահների մի մասի փակման մասին՝ ուժեղ շոգի պատճառով Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը աշխարհի գավաթի եզրափակիչ փուլում է Տավուշում կանխվել է հրդեհի տարածումը Թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ. ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Լիբանանը հայտնել է, որ մարտի 2-ից ի վեր իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է ավելի քան 4 000 մարդ ՀՀ թենիսի հավաքականը Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբից անցավ 3-րդ ենթախումբ՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր Զբոսաշրջիկների միկրոավտոբուսի վթարի հետևանքով չորս մարդ է զnhվել․ Թուրքիա Մագոմեդովը երբեք չի դառնա UFC-ի չեմպիոն․ Արման Ծառուկյան 1 տարեկան երեխայի ահասարսուռ դեպքով քննությունն ավարտվել է. Խորթ մայրը կալանավորված է Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա Նարեին այսօր hnւղարկավnրել են Արթիկում, իսկ նրա 13-ամյա քույրիկին դեռ որոնում են Ձվի չափ կարկուտ Ոսկեվանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանները․ Լևոն Ազիզյան Նեթանյահուն բանակին հրամայել է չհարվшծել Լիբանանին Նավերը չպետք է մոտենան Հորմուզի նեղուցին․ հակառակ դեպքում նրանց անվտանգությունը կվտանգվի․ ԻՀՊԿ Նեթանյահուն բանակին հրամայել է չհարվшծել Լիբանանին Արզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-ն. կա վիրшվոր Oդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բախվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բախվել «Renault»-ին Բեռնատար գնացքների բախման հետևանքով մեկ մարդ է զnhվել. Մյունխեն Թրամփը կրկին հիշել է Իտալիայի վարչապետի մասին. Մելոնին «կրկին ու կրկին» խնդրել է ինձ հետ լուսանկարվել Ոսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԴավիթ Բեկ փողոցում բախվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Իրանի պատվիրակությունը կայցելի Շվեյցարիա՝ պահանջելու հուշագրի իրականացում Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բախվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բախվել «Renault»-ին Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ «Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններով Կամչատկայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 5-րդ խաղափուլի արդյունքները. Հայաստանի ներկայացուցիչներն առաջատար են Ծառատունկ կկազմակերպվի Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ Զլատան Իբրահիմովիչը նշել ԱԱ-2026-ի թաքնված ֆավորիտներից մեկին ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Լիբանանում շարունակվում են մարտերը 25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Թեհրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի