Երևան, 29.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԵՄ–Հայաստան համաձայնագրի ստորագրման համոզմունքն ու կասկածները. ՌԴ–ն կձախողի՞ այն

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստան–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումն ըստ կողմերի հայտարարությունների՝ նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում իրականություն պետք է դառնա: Զուգահեռ կան լուրեր, որ Ռուսաստանը փորձում է ձախողել ԵՄ–Հայաստան համաձայնագրի ստորագրումը: Այս լուրը շրջանառվում է ու կապվում հատկապես Դմիտրի Մեդվեդևի հայաստանյան առաջիկա այցի հետ:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը չբացառեց, որ ՌԴ–ն կարող է նման ցանկություն ունենալ:

«Ամեն վայրկյան Ռուսաստանը կարող է որոշում ընդունել, որից հետո մեզ մոտ մեկ գիշերվա ընթացքում կարող է ամեն ինչ փոխվել: Մինչև հիմա հնչած հայտարարությունները հաշվի առնելով՝ կարծես նման խնդիր չունեն: Բայց զուգահեռ այնպիսի զարգացումներ են կատարվում ՌԴ–ի քաղաքականության մեջ, ըստ որի՝ վերջնական ու հստակ համոզմունք հայտնել, թե համաձայնագիրը կստորագրվի, դժվար է»,– Past.am–ի հետ զրույցում ասաց Մ.  Սարգսյանը:

Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանն էլ շեշտեց, որ որևէ նշան չի նկատել, ինչը թույլ կտար ենթադրել, թե ՌԴ–ն նման ջանքեր է գործադրում:

«Ավելին՝ գրեթե համոզված եմ, որ ՌԴ–ն գիտակցում է նման պայմանագրի հնարավոր դրական ազդեցությունը նաև ԵՄ–ՌԴ հարաբերությունների վրա: Այսինքն՝ պաշտոնական Մոսկվան Հայաստանը կարող է որպես կապող օղակ դիտարկել՝ ԵՄ–ի հետ քաղաքական երկխոսության ևս մեկ հարթակ ունենալու համատեքստում»,–ասաց քաղաքագետը:

Մանվել Սարգսյանը հակառակն է պնդում:

«Մենք արդեն սովոր ենք անակնկալների, որևէ զարմանալի բան չկա: ՌԴ–ն բավականին բարդ իրավիճակներում է, դրա համար ամեն րոպե կարող են որևէ բան փոխել: Նոր քաղաքականություն են մշակում, հարաբերություններ են ստեղծում: Սովորաբար ռեգիոնալ գերտերությունների ցանկացած նման հարաբերություններում տարբեր պահանջներ են ձևավորում: Օրինակ՝ թե՛ ՌԴ–ի, թե՛ Թուրքիայի կողմից կարող են պահանջներ ի հայտ գալ: Ադրբեջանը ևս բարդություններ ունի, ուլտիմատումներ է դնում ԵՄ–ի և այլ երկրների առաջ: Իսկ Ռուսաստանն էլ պատրաստ է մի բան պոկել Հայաստանից ու թանկ գնով տալ»,–նշեց նա:

Դիտարկմանը, թե մեկ գիշերվա մեջ ամեն ինչ փոխելու փորձն ունենք և այս անգամ ևս կարող է բացառություն չլինել, Հրանտ Մելիք–Շահնազարյանը նշեց, որ համաձայն չէ այդ գնահատականի հետ:

«Դրա մասին շատ երկար խոսվեց: Նույնիսկ ամենաբարձր ղեկավարության մակարդակով մանրամասն ներկայացվել է, թե ինչպես է եղել ԵՏՄ գոտուն մեր միացման որոշումը: Ներկայացվել է նաև, թե ինչո՞ւ է ԵՄ–ն այն ժամանակ հրաժարվել ՀՀ–ի հետ պայմանագիր ստորագրել: Ընդ որում՝ հատկանշական է, որ ԵՄ–ի պաշտոնյաները այդ ամենին հետևած ժամանակահատվածում բազմիցս հայտարարել են, թե ժամանակին սխալ որոշում են կայացրել, որ հրաժարվել են Հայաստանի հետ ասոցացման պայմանագրից: Պաշտոնական Երևանի կողմից առաջարկվում էր «և՛ և՛» բանաձևը, որը ԵՄ–ի կողմից մերժվեց: Սխալը, սակայն, ընդունվեց, և բանակցությունները փաստացի վերսկսվեցին: Հիմա արդեն ստորագրման ժամանակաշրջանն է մատնանշվում: Ես քաղաքական խնդիրներ չեմ տեսնում թե՛ ՌԴ–ի, թե՛ ԵՄ–ի, և թե՛ ՀՀ–ի կողմից: Տեխնիկական հարցեր կան, որոնք դեռ շարունակվում են քննարկվել, բայց դրանք լուծվող խնդիրներ են: Հուսով եմ, որ բոլոր դեպքերում, մենք նոյեմբերին կունենանք այդ պայմանագիրը»,– ասաց Հ. Մելիք–Շահնազարյանը:

Աննա Բադալյան

«Ուժեղ Հայաստան»-ը  Գավառում ջերմ ընդունելության է արժանանումԱդրբեջանի և Իրանի ժողովուրդները բարեկամական և եղբայրական ժողովուրդներ են․ Բայրամով Ձյուն, թաց ձյուն, անձրև... եղանակը՝ մարտի վերջին օրերին Ուկրաինան չընդունեց Պուտինի վերջնագիրը 2022 թվականին և չի ընդունի ԱՄՆ վերջնագիրը հիմա․ Զելենսկու խորհրդական Ռուսաստանը վստահում է միայն իրեն․ Ուշակով ՆԳՆ–ն հաստատում է՝ 2 անձ է ձերբակալվել «Յարխուշտա»-ն այսուհետ կհնչի որպես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն Թանկարժեք մետաղների գներն աճել են Հակասանիտարական վիճակ է Նորագյուղում Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը (տեսանյութ) Ադրբեջանի պատվերը․ մեզ ստիպում են մոռանալ մեր պատմությունը և հրաժարվել մեր ինքնությունից. Էդմոն Մարուքյան «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնին տվել է իր համաձայնությունը «Բարսելոնա» տեղափոխվելու համար Իրանը համաձայնել է թույլատրել Պակիստանի դրոշի ներքո գտնվող ևս 20 նավերի անցումը Հորմուզի նեղուցով Ծաղկազարդին անձրև կտեղա՞․ Ինչ եղանակ է սպասվում մարտի 29-ից ապրիլի 2-ին Կայան դեռևս բավարար գրքեր չի կարդացել դիվանագիտությունը հասկանալու համար․ Կիրիլ Դմիտրիևը՝ Կայա Կալլասի մասին «ՀայաՔվե» միավորումը շնորհավորում է բոլորին Ծաղկազարդի կապակցությամբՀայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Բելառուսի դեմ խաղում Տարադրամի փոխարժեքները` մարտի 29-ի դրությամբ Բարի գալուստ Arman Airlines․ Ծառուկյանը Պուլասիի դեմ հաղթական գոտեմարտից հետո գրառում է կատարել Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Արթիկի, Աշոցքի, Սպիտակի, Սևանի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում Ոչ թագավորներին. ԱՄՆ-ում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ ընդդեմ Թրամփի քաղաքականության Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ ցամաքային գործողության, որը կտևի շաբաթներ կամ ամիսներ. The Washington Post Արևային վահանակներ տանիքներին. էլեկտրական մեքենաների լիցքավորում և նոր հնարավորություններ բազմաբնակարան շենքերի համարԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ Մենք մոտիվացնելու ենք մեր ժողովրդին. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)Երևանիս ապագան․ Հրայր Կամենդատյան (տեսանյութ)Վանաձորի մեր տարածքային կառույցի բացումն իրականություն դարձավ, իսկ մեզ բոլորիս՝ հաջողություն եմ ցանկանում մեր սկսած մեծ գործում. Ավետիք Չալաբյան Արման Ծառուկյանը ռևանշ-գոտեմարտում հաղթեց ամերիկացի ըմբիշ Ջորջիո Պուլասին Բելգիայի հավաքականը հաղթանակ է տարել ԱՄՆ-ի ընտրանու նկատմամբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում բшխվել են «Nissan»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բшխվել է ստորգետնյա անցման բետոնե պատնեշին. կա վիրшվոր Շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ կենդանակերպի նշանները շահույթ կստանան մարտի 30-ից ապրիլի 5-ը Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար Արսեն Հարությունյանը տպավորիչ հաղթանակ տոնեց Hype Fighting մրցաշարում Քուվեյթի օդանավակայանը՝ իրանական հարձակումից հետոՔարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է Հունաստանի ափերի մոտ զոհվել է ավելի քան 20 միգրանտ՝ 6 օր առանց ջրի եւ ուտելիքի նավակում անցկացնելուց հետո Մարտի 30-ին գազ չի լինելու ՌԴ քաղաքացիություն ստանալու համար միգրանտներն ի՞նչ քննություն պետք է հանձնեն «Ձկան խանութի» խաչմերուկում բախվել են «Nissan»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բախվել է ստորգետնյա անցման բետոնե պատնեշին. կա վիրավոր Պահեստազորայիններին դանակահարելու մեջ կասկածվող անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով Հայտնի է, թե որքան գումար կվճարի ՖԻՖԱ-ն «Բարսելոնա»-ին Ռաֆինյայի վնասվածքի համար Վրաց-հայկական սահման տանող ճանապարհին ծանր բեռնատարների երթևեկությունն արգելված է Առատ ձյան պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Իլյա Մալինինը՝ աշխարհի եռակի չեմպիոն (տեսանյութ) Վաղը Ծաղկազարդ է Տեղի է ունեցել ՀՀ-ի և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը Իրանը հայտարարել է Օմանի նավահանգստում ԱՄՆ ռազմածովային նավի վրա հարձակման մասին Իրանը հայտարարել է, որ խոցել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարք և F-16 կործանիչ