Երևան, 22.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում գտնվող Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 6-ի երեկոյան Ջերմուկ քաղաքում հետևել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի և Շախմատի եվրոպական միության հետ համագործակցությամբ Հայաստանի շախմատի ակադեմիայի կազմակերպած Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի» մրցաշարի 2-րդ փուլի ընթացքին, որն անցկացվում է ս.թ. հոկտեմբերի 4-15-ը «Ջերմուկ աշխարհ» նորակառույց հյուրանոցում: 

Երեք փուլով ընթացող մրցաշարին մասնակցում են շախմատում արդեն իսկ մեծ հաջողություններ գրանցած մինչև 16 տարեկան 12 պատանի շախմատիստներ արտերկրից և Հայաստանից: 

Սերժ Սարգսյանը մրցաշարի ընթացքը դիտելուց հետո կարճատև շրջայց է կատարել առողջարանային համալիրում, ծանոթացել մրցաշարի մասնակիցների համար ստեղծված պայմաններին:

Հանրապետության Նախագահը հոկտեմբերի 7-ի առավոտյան տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանի և կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Ջերմուկում՝ դիտել քաղաքի ձախափնյա թաղամասում սկսված շինարարական աշխատանքների ընթացքը: Այս փուլում իրագործվող ծրագրերի շարքում նախատեսված են Ջերմուկի ձախափնյա թաղամասի բակային ճանապարհների ասֆալտապատում՝ եզրաքարերի տեղադրումով, քաղաքի ձախափնյա թաղամասի բնակելի շենքերի տանիքածածկույթի վերանորոգում՝ 1-ին փուլում թվով 20 շենքերի, Ջերմուկի քաղաքի աջափնյա թաղամասի բակային տարածքների, մասնավորապես՝ Շահումյան և Մյասնիկյան փողոցների շենքերի միացյալ բակային տարածքի բարեկարգում, ինչպես նաև քաղաքի նշված փողոցների շենքերի հարակից հենապատերի և աստիճանների վերակառուցում: Նախագահին զեկուցվել է, որ բոլոր շինարարական և վերահսկողության աշխատանքների ավարտը, բացառությամբ տանիքաշինության ծրագրի, նախատեսված է ընթացիկ տարեվերջին:

Ջերմուկ քաղաքի և հարակից տարածքների համապարփակ զարգացման ծրագրի նախապատրաստման վերաբերյալ Հանրապետության Նախագահի կողմից տրվել էր հանձնարարականներ դեռևս 2016թ. դեկտեմբերի 12-ին՝ Նախագահի հրավիրած խորհրդակցության ժամանակ: Սերժ Սարգսյանը հանձնարարել էր այդ աշխատանքներում ներառել նաև մասնավոր հատվածը, որպեսզի ծրագիրը դառնա ավելի ընդգրկուն և խորածավալ: Եռամսյա ժամկետում մշակվեց շուրջ 25 ծրագիր՝ ուղղված քաղաքի ենթակառուցվածքների, բնապահպանական, հանգստի, տուրիզմի խթանմանը, ինչպես նաև քաղաքի բնակչության կենցաղային պայմանների բարելավման խնդիրների լուծմանը:

Ջերմուկում Նախագահ Սարգսյանը ծանոթացել է նաև աջափնյա թաղամասում և Կեչուտի ջրամբարի հարևանությամբ նախատեսված կառուցապատման ներդրումային ծրագրերի մշակման ընթացքին:

Ավարտելով աշխատանքային այցը Վայոց ձորի մարզում՝ Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Սյունիքի մարզ:

 

Թուրքիայում ուղևորատար ավտոբուս է շրջվել․ 2 մարդ է զոհվել, 20-ը՝ վիրավորվելԻտալիայում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՄահացել է ԱՄՆ նախկին հատուկ դատախազը, որը հետաքննում էր ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործը Հորմուզի նեղուցում իրավիճակը կարգավորելու համար ԱՄՆ-ն պետք է դադարեցնի հարվածները․ Արաղչի Ընդհանուր առմամբ քանի՞ մարդ է զոհվել եւ վիրավորվել Մերձավոր Արեւելքում Իրանի դեմ պատերազմն սկսվելուց ի վեր Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 2-ին ընկերական հանդիպում կանցկացնի Շուտով. Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Մարիո Նաուֆալին Կրասնոդարը ջախջախեց Պարի ՆՆ-ին, Սպերցյանը՝ գոլային փոխանցումների հեղինակ ԱՄԷ-ն կարգադրել է փակել Դուբայում իրանական պետական հիվանդանոցը. AFP Իսրայելի երկինքը ժամերով լուսավորված կմնա. ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատար Պուտինը եւ Լուկաշենկոն քննարկել են իրավիճակն աշխարհում Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի Այսօր Սառցադաշտերի համաշխարհային օրն է «Մեծ ցավ և հիասթափություն ապրեցի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին թույլ չի տրվել մասնակցել Համայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարքի հուղարկավորությանը». Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Հավայան կղզիներում տեղի է ունեցել 20 տարում ամենավատ հեղեղումը. հազարավոր մարդիկ տարհանման հրաման են ստացել Ի՞նչ եղանակ սպասել մարտի 22-ից 26-ը Գավառ բժշկական կենտրոնի տնօրենին հանձնարարել եմ կազմակերպել քաղաքացու ընդունելությունը. Անահիտ Ավանեսյանը՝ Գավառում իրեն մոտեցած քաղաքացու մասին Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի․ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է․ Արթուր ՄիքայելյանԻրանը հարվածել է Իսրայելի Դիմոնա քաղաքին, վիրավորներ կան (տեսանյութ) Պրահայում տեղի են ունեցել զանգվածային հակակառավարական ցույցեր Այսօր նշվում է Դաունի համախտանիշի համաշխարհային օրը «Գանձասարը» պարտության մատնեց «Արարատին» (տեսանյութ) ԱՄՆ-ում թվարկել են հինգ երկրներ, որոնք իրենց համար ամենամեծ uպառնալիքն են ներկայացնում Ֆրանսիայում ստորագրահավաք են նախաձեռնել ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջnցները չեղարկելու համար Երևանում բախվել են Honda-ն և Dodge Challenger-ը․ վերջինը բախվել է վճարային տերմինալին ու կոտրել այն 22 երկիր պահանջում է Իրանից բացել Հորմուզի նեղուցը 95-ամյա Ուխտի օրը. Արամ Ա. Վեհափառը սրբազան մասունքներով կօրհնի հավատացյալներին Դու ո՞վ ես, քեզ դիմեցի 2018 թվականից, բան չարեցիր, քաղցկեղս դարձրիր 4-րդ ստադիա. քաղաքացին՝ ՓաշինյանինԽոշոր ավտովթար-hրդեհ՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն ու «BMW»-ն ՖԻՖԱ-ն արձագանքել է Իրանի պահանջին. ի՞նչ է սպասվում ԱԱ-2026-ի խաղացանկին 44-օրյա պատերազմի մասնակիցը կամովին հանձնել է ապօրինի պահվող զենք-զինամթերքը Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 2-ին ընկերական հանդիպում կանցկացնի Իսրայելը հարձակվել է Թեհրանի վրա Երևանում բախվել են «Opel Astra»-ն, «BMW X1»-ը և «Mazda CX-5»-ը․ կա 4 վիրավոր Սամվել Կարապետյանը և միջազգային անվտանգության թիմը կբերեն ուժեղ խաղաղությունԿոմիտասում արդեն 4-րդ օրն է՝ կեղտաջրերը հոսում են շենքերի բակերում (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու մեղադրանքով հետախուզվողը ոստիկանությունում է Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունըՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում բալիuտիկ hրթիռների արտադրությանը hարվածելու մասին ԱՄՆ-ն և Իսրայելը նորից հարձակվել են, Կենտրոնական Իրանի վրայով խոցվել է իսրայելական F-16 կործանիչ ԱՄՆ-ը հայտարարել է Իրանում ավելի քան 8,000 ռшզմական թիրախի խnցման մասին Իրանը վերսկսել է գազի մատակարարումը Իրաք Վրաց ժողովրդի մեծ մասի համար, երջանկահիշատակ կաթողիկոս-պատրիարքը դարձել էր ազգային միասնության, հոգևորականության և քաղաքական գործիչներից վեր կանգնած բարոյական հեղինակության անվիճարկելի խորհրդանիշ. ԶաքարյանԹրամփը բացատրել է՝ ով պետք է պահպանի Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի կողմից Իրանի հոգևոր-քաղաքական ղեկավարների ու նրանց ընտանիքների դեմ իրականացվող հшրվածները նոր իրավիճակ են ստեղծում միջազգային տեսանկյունից․ Տիգրան Աբրահամյան ՆԳՆ-ն իր կարիքների համար ծառայությունները ձեռք է բերում օրենքով սահմանված կարգով․ պարզաբանում Պուտինը հրամանագիր է ստորագրել Չպետք է թույլ տանք Ալիևի խոսքը ազդի մեր ընտրությունների վրա․ Ավետիք Չալաբյան Իրանը թողարկել է իր պատմության մեջ ամենամեծ թղթադրամը