Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Երևան՝ սիրո քաղաք» սոցիալական ծրագիրը շարունակվում է. օր վեցերորդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արդեն վեց օր անընդմեջ շարունակվում է «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագրով «Երևան՝ սիրո քաղաք» կարգախոսի ներքո իրականացվող սոցիալական ծրագիրը: Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցներից բաղկացած խմբերը շրջել են Երևանի տարբեր շրջաններում, այցելել թվով 303 ընտանիք ու փոխանցել Երևանի քաղաքապետի շնորհավորանքն ու անակնկալ նվերները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ամփոփելով առաջին շաբաթվա տվյալները՝ որի ընթացքում «Երևան՝ սիրո քաղաք» սոցիալական ծրագրի պատասխանատուներն այցելել են 1891 ընտանիք, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը նշել է.

«Ծրագրի առաջին շաբաթն անցել է ըստ նախատեսվածի. յուրաքանչյուր օր Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքից 12 վարչական շրջաններ են ուղևորվել ծրագրի պատասխանատուները՝ շատ բարձր տրամադրությամբ և մեծ պատասխանատվությամբ:

Առաջին շաբաթվա ընթացքում այցելել ենք 1891 ընտանիք: Մյուս շաբաթվա ընթացքում կայցելենք մնացած 908 ընտանիքներ:

Քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայությամբ շաբաթվա ընթացքում արդեն իսկ ստանում ենք շնորհակալական խոսքեր, ինչպես նաև ծրագրի մեջ ընդգրկվելու ցանկություն հայտնող քաղաքացիների զանգեր: Ծրագրի ավարտից հետո ողջ տեղեկատվությունը կամփոփվի և կուսումնասիրվի՝ հաջորդ տարվա ծրագրում ներառելու նպատակով»:

Ջերմ վերաբերմունքից և ուշադրությունից շոյված՝ ընտանիքների անդամներն իրենց շնորհակալակությունն են հայտնել ծրագրի կազմակերպիչներին՝ չմոռանալով շնորհավորել մայրաքաղաքի բոլոր բնակիչներին՝ մայրաքաղաքի ծննդյան կապակցությամբ:

«Երևանի ծննդյան առթիվ բոլոր երևանցիներին ցանկանում եմ առողջություն և երջանկություն: Նաև ցանկանում եմ, որպեսզի միշտ հոգ տանեն իրենց հարազատ քաղաքի նկատմամբ, միշտ մաքուր և գեղեցիկ պահեն այն»,- ասել է այցից անակնկալի եկած բնակիչներից մեկը:

Հատկանշական է, որ սոցիալական ծրագրում ընդգրկված են նաև գիտության, մշակույթի գործիչներ, բուժաշխատողներ, վաստակաշատ մանկավարժներ և այլն:

Ճարտարագետ և երգահան Գևորգ Կարապետյանը, ով նույնպես արժանացել է Երևանի քաղաքապետարանի անակնկալին, ծրագրի պատասխանատուներին հայտնեց Երևանի հանդեպ ունեցած իր վերաբերմունքը:

«Սիրով միշտ մասնակցել եմ մեր մայրաքաղաքի ծննդյան տարեդարձի միջոցառումներին և այս տարի ևս անպայման ներկա կլինեմ: Շատ ուրախ կլինեի, եթե բոլոր երևանցիները, մի կողմ դնելով իրենց առօրյա հոգսերը, նույնպես մասնակցեին յուրաքանչյուր տարի անցկացվող քաղաքի հիմնադրման օրվա միջոցառումներին: Սա այն տոներից, որ համախմբում է բոլորիս»:

Երևանի ծննդյան 2799-ամյակի կապակցությամբ այս տարի ծրագրում ընդգրկվել են ճիշտ այդքան թվով ընտանիքներ. նրանց անակնկալներ կմատուցվեն մինչև հոկտեմբերի 11-ը:

3-ամյա աղջիկը կորցրել է գիտակցությունը խաղի ընթացքում և մահացել հիվանդանոցումԱյս դավաճանական հայտարարությունների արտահոսք ապահովողները հետապնդվում են․ Թրամփը՝ ԱՄՆ-ում ռшզմամթերքի պակասի մասին «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ»Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ-ի hարձակումների դեպքում պատասխան hարվածների մասին. Reuters Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ»Երկու տարեկան աղջնակը հոր կողմից ծեծի ենթшրկվելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց Լույս չի լինելու Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ»Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ»Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն