Դինքի գործով մի քանի կասկածյալներ ազատ են արձակվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստում դատարանն ազատ է արձակել մի քանի կասկածյալների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ակոս» պարբերականը, ազատ են արձակվել Սամսունի ոստիկանության ղեկավարներ՝ Մատի Բալթայը և Ահմեդ Չեթիները, ինչպես նաև Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզության աշխատակիցներ՝ Էրգյուն Յորուլմազը, Հուսեյն Յըլմազը և Գազի Գյունայը:
Դինքի գործով դատական հաջորդ նիստերը կայանալու են դեկտեմբերի 4-8-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



