Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը Մունդիալ-2018 ուղեգիր նվաճեց
ՍՊՈՐՏՖուտբոլի Իսպանիայի ազգային թիմը ապահովեց իր տեղն աշխարհի 2018 թվականի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Իսպանիայի ազգային ընտրանին սեփական հարկի տակ 3:0 հաշվով ջախջախեց Ալբանիայի հավաքականին՝ այդ կերպ վաղաժամ ապահովելով իր տեղը Մունդիալում: «Կարմիր ֆուրիա»-ի կազմում գոլերի հեղինակներ դարձան Ռոդրիգոն, Իսկոն, Ալկանտարան:
Մինչ այս Մունդիալ-2018-ի ուղեգիր էին նվաճել նաև Ռուսաստանի, Բելգիայի, Բրազիլիայի, Մեքսիկայի, Իրանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Սաուդյան Արաբիայի, Գերմանիայի և Անգլիայի ընտրանիները:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



