ԱՄՆ ծանր զինտեխնիկան ժամանել է Էստոնիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի ծանր զինտեխնիկայի շարասյունը հասել է Էստոնիա: Ռազմական ոստիկանության ուղեկցությամբ այն Վալգա կայան է հասել Լատվիայից: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով էստոնական Valgamaalane պարբերականին:
Տեխնիկան վերջնակետին՝ Տապա զինվորական քաղաք կհասնի հոկտեմբերի 26-ին: Ծրագրվում է Էստոնիա փոխադրել շուրջ 40 միավոր ծանր տեխնիկա, այդ թվում՝ չորս M1A2 Abrams տանկ, 10 հետեւակային Bradley մեքենա եւ երեք Paladin ինքնագնաց:
Տեխնիկան նախատեսված է ԱՄՆ-ի երրորդ հետեւակային դիվիզիայի զինծառայողների համար, որոնք Էստոնիայում ծառայելու են երկրում ամերիկյան զորքերի տեղակայման շրջանակում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



