Ռուսաստանի քաղաքացին դիմել է ոստիկաններին եւ ասել, թե իրեն բռնաբարել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրեկ՝ հոկտեմբերի 5-ին, Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի բնակիչ, 36-ամյա Ս. Ո.-ն դիմել է Ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն եւ հայտնել, որ նախորդ օրը՝ հոկտեմբերի 4-ին, ժամը 21:30-ի սահմաններում ոմն Արթուրն իր BMW մակնիշի ավտոմեքենայի սրահում Տավուշի մարզի Նոյեմբերյանի ոլորաններում բռնություն է գործադրել իր նկատմամբ եւ իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, փաստի առթիվ Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում հետաքննություն է սկսվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ խորհրդավոր Արթուրի անձը պարզելու եւ նրան ու BMW ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



