Սահակաշվիլին հեծանիվով է գնացել ընտրատեղամաս
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՕդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Օդեսայում ընտրատեղամաս է գնացել հեծանիվով, հաղորդում է տեղի «Առաջին քաղաքային» պորտալը։
«Այսօր որոշվում է մեր քաղաքի, մեծ քաղաքի ճակատագիրը։ Ակտիվ լինենք, քաղաքը կբարգավաճի, իսկ եթե լինենք ինչպես միշտ, ճահճում նստած կմնանք»,-նշել է Սահակաշվիլին։
Նա նաեւ ընդգծել է, որ քվեարկությունն իր համար հատուկ իրադարձություն է, քանի որ առաջին անգամ է Ուկրաինայում մասնակցում ընտրությունների։ Սահակաշվիլին վստահեցրել է, որ պատրաստ է աշխատել պաշտոնյաների հետ, որոնց կընտրեն Օդեսայի բնակիչները։
Ուկրաինայում այսօր՝ հոկտեմբերի 25-ին, տեղի են ունենում տեղական մարմինների ընտրություններ։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



