Լիբիայի պատգամավորները Մեծ Բրիտանիայի արտգործնախարարից պահանջել են ներողություն խնդրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼիբիայի պատգամավորները պահանջել են Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնից Սիրտի հետ կապված մեկնաբանությունների վերաբերյալ ներողություն խնդրել, հաղորդում է AP-ն:
Հիշեցնենք, որ Ջոնսոնը Պահպանողական կուսակցության կոնֆերանսում ելույթի ժամանակ ասել էր, որ բրիտանացի գործարարները «փայլուն տեսիլք» ունեին Սիրտը եւս մեկ Դուբայի վերածելու համար, եթե քաղաքը մաքրվի դիակներից:
Լիբիայի Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության կոմիտեն նրա մեկնաբանությունները համարել է «անընդունելի»՝ նշելով, որ «որ Լիբիայի ինքնիշխանության խախտում է համարում բրիտանացի գործարարների ներդրումների մասին խոսակցությունները»: «Հանձնաժողովը Մեծ Բրիտանիայի վարչապետից պարզաբանում է եւ ներողություն է պահանջում», - ասված է հայտարարության մեջ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



