Թուրքիայի նախագահը կայցելի Ուկրաինա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին կայցելի Ուկրաինա Թուրքիայի և Ուկրաինայի Ռազմավարական խորհրդի վեցերորդ նիստին մասնակցելու համար:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, այս մասին ասվում է թուրք նախագահի պաշտոնական կայքում: Կիևում անցկացվելիք նիստում կքննարկվեն երկկողմ և տարածաշրջանային հարցեր: Բացի այդ, Էրդողանը հանդիպում կունենա Գերագույն ռադայի ղեկավար Անդրեյ Պարուբիի և վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հետ:
Ինչպես նշվում է, այցի ընթացքում կքննարկվեն Ուկրաինայի հետ ռազմավարական գործընկերության հետագա խորացման համար համագործակցության նոր ուղղությունները և տարբեր փաստաթղթեր կստորագրվեն այս առումով:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



