Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կառավարության քննարկմանը կներկայացվի Հայաստանում աջ ղեկ ունեցող մեքենաների շահագործումն արգելելու որոշման նախագիծ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում քննարկումներ են եղել աջ ղեկ ունեցող ավտոմեքենաներով երթևեկությունը Հայաստանում արգելելու վերաբերյալ: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ պատասխանելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի հարցին: «Այդ քննարկումների արդյունքում մենք դեռ որոշում չունենք: Դրանով մենք առաջին հերթին փորձում ենք անդրադառնալ և՛ երթևեկության, և՛ մարդկանց անվտանգության խնդիրներին: Հաշվի առնելով ոստիկանության կողմից ներկայացված տեղեկատվությունը, թե քանի տոկոսն են կազմում աջ ղեկ ունեցող մեքենաների մասնակցությամբ վթարները՝ մենք կունենանք որոշման նախագիծ, որը կքննարկվի նաև Ազգային ժողովի խմբակցությունների հետ և կներկայացնենք կառավարության քննարկմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Նա հավելեց, որ Հայաստանը ժամանակին ընդունել է աջակողմյան երթևեկության կանոնները, իսկ այդ դեպքում մեքենայի ղեկը պետք է լինի ձախ կողմում: «Մենք այս կարգին համապատասխան մեքենաներ պետք է ունենանք: Նույնիսկ եթե լինի որոշում արգելելու մասին, մենք աջակողմյան ղեկով մեքենա ունեցող վարորդներին ժամանակ կտրամադրենք, որպեսզի նրանք ղեկը փոխեն և տեղադրեն ձախ կողմում»,- ընդգծեց Վահան Մարտիրոսյանը:

Արձագանքելով նախարարի պատասխանին՝ Կարինե Աճեմյանն ընդգծեց, որ եղել են մարդիկ, ովքեր իրենց կամքով ղեկը տեղափոխել են, սակայն դրանից հետո բազմաթիվ տեխնիկական խնդիրներ են առաջացել, և մեքենան այլևս շահագործման պիտանի չի եղել: «Այսինքն, այդ ղեկը տեղափոխելու հետևանքով խնդիրներ են առաջացել, որոնք հանգեցրել են նաև վթարների: Դուք խոսում եք աջակողմյան ղեկ ունեցող մեքենաների մասնակցությամբ վթարների մասին, բայց նաև ղեկի տեղափոխման հետևանքով են վթարներ առաջացել: Մարդիկ նաև անհանգստացած են, քանի որ արգելքի դեպքում նրանք այդ մեքենաները նույնիսկ վաճառել չեն կարող: Ես խնդրում եմ, որ քննարկումները շարունակելու դեպքում նաև մասնագետների ներգրավեք, որպեսզի վերջնական որոշումը ճիշտ լինի»,- ասաց պատգամավորը:

Նախարարը պատասխանեց, որ քննարկումներին մասնագետների անպայման կներգրավեն, սակայն ևս մեկ անգամ հավելեց, որ առաջնահերթը մարդու անվտանգությունն է:

 

«Ես ատում եմ այն մարդկանց, ովքեր Լաբուբու են սիրում». 25-ամյա աղջիկը սպանել է ընկերոջըՀորմուզում երկու պայթյուն է որոտացել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 օգոստոսի). Ազդարարվել է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության մեկնարկը. «Փաստ»Միջադեպ՝ Երևանում․ օտարերկրացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի Պենտագոնը հրատապ խորհրդակցություն կանցկացնի զինամթերքի պաշարների հարցով Բաքվում շարունակում է հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունը Ժողովո՛ւրդ, Սամվել Կարապետյանի, սրբազանների կալանքը ապօրինի է եղել. Արամ Վարդևանյան Ամեն ընտրություններից հետո իշխանական պատգամավորների թիվը փոքրանում է, գնալով ավելի է փոքրանալու. Նարեկ Կարապետյան Մենք ունենք աշխարհի նավթի և գազի 60%-ը. Թրամփ Մենք նկատում ենք ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ձգտումը՝ «պոկել» Հայաստանին ՀԱՊԿ դաշնակիցներից․ ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Սամվել Կարապետյանի տեսլականը համոզեց ինձ վերադառնալ քաղաքականություն․ Արամ Վարդևանյան Եվրոպական երազանք աղքատության հետհամով. առևտրային ճգնաժամը մտել է վտանգավոր փուլ. «Փաստ»Արարատի մարզի Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Մի´ հանձնվիր թուրքական ողորմածությանը, պայքարիր մինչև վերջ. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից«Չեմ վերադառնալու փաստաբանական գործունեությանը»․ Արամ ՎարդևանյանԻնչո՞ւ է Հաջիևն ավելի վստահ, քան Փաշինյանը․ Սուրեն Սուրենյանց Գյումրում այրվել է «GAZelle» մակնիշի բեռնատարը Հայաստանը կարիք ունի Ավետիք Չալաբյանի նման խելացի, աշխատասեր և զարգացած մարդու. Արմեն ՄանվելյանՀիմա. Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը Ինչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը կորցնում իր դիմադրողականությունը. «Փաստ»Վեց զոհ Ուկրաինայում՝ ռուսական հարվածներից հետո Ո՞ր հայկական ամրոցը երբեք չի գրավվել․ պատմական առեղծված, որը մինչ օրս հետաքրքրում է պատմաբաններինԲժիշկներին հաջողվել է փրկել լողավազանում գրեթե ջրահեղձ եղած երեխայի կյանքը Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն «Հայկիցս հետո ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Հայկ Լալայանն անմահացել է պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին. «Փաստ»Իրանը երբեք միջnւկային զինшմթերք չի ունենա, և ԱՄՆ-ը կօգտագործի իր ունեցած բոլոր գործիքները, որ այդ հարցը հասցնի ճիշտ հանգուցալուծման․ Վենս Հարցնում են իրար.«ամուսինդ ո՞նց է, քեռիդ ո՞նց է». Մարուքյանը հիասթափված է նորընտիր խորհրդարանից Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Ոչխարները արևային էլեկտրակայանի մոտ, և դա փոխում է պատկերացումները էներգիայի արտադրության մասին Քարը քարին չեն թողնի. «Փաստ»ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, հետախույզ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյան ՀՀ կառավարությունը բյուջեի համալրման համար 2 խոշոր վարկ կվերցնի. մանրամասներ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին 3-ամյա աղջիկը կորցրել է գիտակցությունը խաղի ընթացքում և մահացել հիվանդանոցումԱյս դավաճանական հայտարարությունների արտահոսք ապահովողները հետապնդվում են․ Թրամփը՝ ԱՄՆ-ում ռшզմամթերքի պակասի մասին «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ»Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ-ի hարձակումների դեպքում պատասխան hարվածների մասին. Reuters Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ»Երկու տարեկան աղջնակը հոր կողմից ծեծի ենթшրկվելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց Լույս չի լինելու Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ»Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ»Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա Սողոմոնյան