Սոչիում մոտ հազար մարդ է տարհանվել կայարանից՝ ականապատման մասին ահազանգի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍոչիի «Ադլեր» երկաթուղային կայարանի տարածքից մոտ հազար մարդ է տարհանվել հնարավոր ականապատման մասին հեռախոսազանգից հետո, գրում է gazeta.ru-ն:
Ականապատման մասին ահազանգը ստացվել է մոտ 17:00-ին, 10-15 րոպեի ընթացքում կայարանի տարածքից տարհանվել է մոտ հազար մարդ, դա անձնակազմն է և ուղևորները, հիմնականում հանգստացողներ, ովքեր վերադառնում էին Սոչիի հանգստավայրերից։
«Բացի այդ, մոտ կես ժամով հետաձգվել է երեք ուղևորատար գնացք: Երկաթուղային կայարանի և դրան հարակից տարածքների ստուգման ընթացքում կասկածելի առարկաներ չեն հայտնաբերվել»,- պատմել է իրավապահ մարմիններում լրատվամիջոցների աղբյուրը:
Այժմ իրականացվում են զանգը կատարող անձի որոնողական աշխատանքներ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



