Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայկական գինու արտահանման նոր հնարավորություններ. Հայաստան են այցելել գինու խոշոր գնորդներ աշխարհի 6 երկրներից

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հրավերով Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի (CBI) աջակցությամբ քառօրյա այցով Հայաստան էին ժամանել գինու խոշոր գնորդներ աշխարհի 6 երկրներից:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Լեհաստանը, Լիտվան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան և Բալթյան երկրները ներկայացնող գինու վաճառքի մասնագետները հիմնադրամի մասնագիտական խմբի ուղեկցությամբ Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում ծանոթացել են տեղական գինու արտադրության ժամանակակից տեխնոլոգիաներին և առանձնահատկություններին, հայկական գինիների տեսականուն, հայկական գինեգործության հազարամյա ավանդույթներին:

Գնորդները «Տրինիտի», «Գետնատուն», «Վան Արդի», «Արմենիա Վայն», «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս», «Պռոշյանի», «Ոսկեվազի» գինու գործարաններում ծանոթացել են արտադրական գործընթացին, գործարանների առանձնահատկություններին և արտադրական ծավալներին:

Հյուրերին հատկապես ոգևորել է Արենի քարանձավ կատարած այցելությունը, որտեղ վերջիններս ծանոթացել են հայ գինեգործական ավանդույթների ավելի քան 6200–ամյա պատմությանը։ Հնագույն գինեգործական համալիրը տպավորել է օտարերկրյա մասնագետներին. «Հայաստանն անչափ գրավիչ երկիր է, ես պարզապես ապշած եմ քարանձավը տեսնելուց հետո: Ձեր երկիրը հզոր գինեգործական պատմություն և արտահանման մեծ ներուժ ունի»,–նշել է Յուլիա Մաքսիմովսկայան, ով ժամանել է Մեծ Բրիտանիայից։

Այցի շրջանակներում գնորդները մասնակցել են Արցախում կայացած գինու փառատոնին, ծանոթացել տեղական գինիների տեսականուն, այցելել են «Կատարո» գինու բրենդը ներկայացնող «Անուշ–1» և «Բերդաշեն» գինու բրենդը ներկայացնող Ստեփանակերտի կոնյակի և գինու գործարաններ:

Այցի ավարտին հիմնադրամի կողմից կազմակերպած B2B հանդիպման շրջանակներում հայկական գինի արտադրող 16 ընկերությունների ներկայացուցիչներ հանդիպում են ունեցել գնորդների հետ, անցկացվել է գինիների համտես, քննարկվել են հետագա համագործակցության, պայմանագրեր կնքելու և արտահանման հեռանկարները:
Գնորդները բարձր են գնահատել տեղական խաղողի, ինչպես նաև մրգային հումքով պատրաստված գինիները՝ նշելով, որ դրանք լիովին համապատասխանում են միջազգային շուկայի պահանջներին:

 

Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն Մանվելյան