Գարեթ Բեյլը չի օգնի Ուելսի հավաքականին Վրաստանի և Իռլանդիայի հետ խաղերում
ՍՊՈՐՏ«Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը չի օգնի Ուելսի հավաքականին Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի մնացած երկու խաղերում՝ Վրաստանի (հոկտեմբերի 6) և Իռլանդիայի հետ (հոկտեմբերի 9):
Այս մասին հայտնում է «Sky Sports»-ը: Սակայն 28-ամյա ֆուտբոլիստի բացակայության պատճառը դեռևս հայտնի չէ:
Հիշեցնենք՝ Ուելսի հավաքականը անցկացրած 8 խաղերից հետո 14 միավոր է վաստակել և զբաղեցնում է D խմբի մրցաշարային աղյուսաի 2-րդ հորիզոնականը՝ հավակնելով մասնակցելու Ռուսաստանում անցկացվելիք առաջնությանը:
Նշենք՝ Բեյլը որակավորման 7 հանդիպման է մասնակցել, դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



