«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» վերջին 3 ամիսներին հավաքագրված գումարների հաշվետվությունն է ներկայացրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ–ից, նիստի ընթացքում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարևորել է հիմնադրամի աշխատանքների թափանցիկության ապահովումը լրացուցիչ միջոցների ներգրավման և հիմանդրամի գործունեության նկատմամբ հանրային վստահությունն առավել ամրապնդելու տեսանկյունից:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է վերջին երեք ամիսների ընթացքում հավաքագրված գումարների, կատարված հատուցումների և նվիրատվությունների մասին տեղեկատվությունը, ընթացիկ աշխատանքները:
Նիստի ընթացքում քննարկվել են են հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից ներկայացված մի շարք առաջարկներ, որոնք ներառվել են հաջորդ նիստի օրակարգում:



