Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում տան հենապատ է փլուզվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 3-ին, ժամը 15:05-ին տեղեկություն է ստացել, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում տեղի է ունեցել փլուզում:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ փլուզվել է 17-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկի առջևի հենապատը՝ մոտ 5 քմ:
Տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
5
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը



