Նոր ահաբեկչություններ Ֆրանսիայում և Կանադայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնցած գիշեր ԴԱԻՇ–ը ստանձնել է Մարսելի Սեն Շարլ կայարանում կազմակերպված ահաբեկչության պատասխանատվությունը, որի արդյունքում երկու կին էին դանակահարվել: Ֆրանսիական ոստիկանությունը պարզել է ահաբեկչի ինքնությունը. ծագումով թունիսցի Ահմեդ X–ը, 7 տարբեր անուններով, նախկինում էլ է գրավել ոստիկանության ուշադրությունը: Նա բաժանված է կնոջից, ապրում է փողոցում և նարկոման է՝ հաղորդում է «Ռոյթըրզը»: ԴԱԻՇ–ի դրոշներ են գտնվել նաև Կանադայի Էդմանտոն քաղաքում ահաբեկություն կազմակերպած անհայտ տղամարդու ավտոմեքենայում: Հոկտեմբերի 1–ին նա դանակի մի քանի հարված էր հասցրել ոստիկանին և վրաերթի ենթարկել 4 հետիոտնի:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



