Արոնյանը` Եվրոպայի ակումբային առաջնության չեմպիոն, Մկրտչյանը` բրոնզե մեդալակիր
ՍՊՈՐՏՄակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտվեց Եվրոպայի շախմատի ակումբային առաջնությունը:
Տղամարդկանց պայքարում մրցաշարի հաղթող է դարձել ռուսական «Սիբիր» թիմը, որի կազմում հանդես է եկել նաև Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Թիմը հավաքել է 13 միավոր:
«Սիբիր» կազմում հանդես են եկել նաև Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Դմիտրի Կոկարևը, Դմիտրի Բոչարովը, Անտոն Կորոբովը, Լի Չաոն, Վան Յուեն:
Կանանց պայքարում Լիլիթ Մկրտչյանի թիմը` «Յուգրան» զբաղեցրեց երրորդ հորիզոնականը` իր ակտիվում ունենալով 10 միավոր:
«Յուգրայի» կազմում խաղում էին Նատալյա Պոգոնինան, Մարիա Գուսևան, Բաիրա Կովանովան, Աննա Ուշենինան:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել



