Կաթոլիկ եկեղեցին ուժի մեջ է թողել նույնասեռ ամուսնությունների արգելքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀռոմի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների հանձնաժողովը պահպանել է նույնասեռ ամուսնությունների արգելքը։ Միաժամանակ եպիսկոպոսները իրենց զեկույցում կոչ են արել հավատացյալներին արժանապատվորեն եւ հարգանքով վերաբերվել մարդկանց՝ անկախ նրանց սեռական կողմնորոշումից։ Հանձնաժողովը նաեւ հաստատել է, որ մանկապղծության նկատմամբ պետք է ցուցաբերել «զրո հանդուրժողականություն», իսկ ընտանեկան բռնության դեմ պայքարել սերտրեն համագործակցելով ոստիկանության հետ, հաղորդում է «ՄԻՐ-24»-ը։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Հռոմի Ֆրանցիսկոս պապը հտակեցրել է կաթոլիկ եկեղեցու դիրքորոշումը հակաբեղմնավորիչ միջոցների հարցում։ Վատիկանի ղեկավարը հայտարարել է, որ կաթոլիկ եկեղեցին դեմ է հակաբեղմնավոիչներին, միաժամանակ կողմ է ընտանիքի պլանավորմանը։ Պոնտիֆիկի խոսքով, լինել ծնող, նշանակում է լինել պատասխանատու։



