Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պտղունքում աշակերտներն «էքստրեմալ» պայմաններում են սովորում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արդեն մի քանի տարի շարունակ պետությունը խաբում է Արմավիրի մարզի Պտղունք համայնքի բնակիչներին: Համայնքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոցը 4–րդ կարգի վթարային է, վերանորոգման ենթակա չէ: Մարզպետարանից գրեթե ամեն տարի խոստանում են Պտղունքում նոր դպրոց կառուցել, տարիներն այդպես էլ միմյանց հետևից գլորվում են, նոր դպրոցի կառուցման հիմնաքարերը համայնքում այդպես էլ չեն գցվում:

Վերջին անգամ այս տարի օգոստոս ամսին հանրակրթական դպրոցների տնօրենների հետ խորհրդակցության ժամանակ մարզպետ Աշոտ Ղահրամյանը տեղեկացրել է, որ Պտղունքում դպրոց է կառուցվելու:

«Կոնկրետ օր, տեղ, ժամանակ չասեց: Ուղղակի ասեց, որ Արմավիրի մարզի Պտղունք համայնքում անպայման նոր դպրոցական շենք է կառուցվելու: Ամեն տարի էլ նույն նախադասությունն ասվել է, բայց սայլը տեղից չի շարժվում»,– Past.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Սիլվա Մկրտումյանը:

Դպրոցը վաղուց պաշտոնապես հայտարարվել է 4–րդ կարգի վթարային, քանդման ենթակա։

Այս դպրոցի շենքում սովորելը երեխաների կյանքի ու առողջության համար վտանգավոր է։

Պտղունքի Տիգրան Մեծի անունը կրող դպրոցն ամբողջովին քարուքանդ վիճակում է։ Տանիքից կաթում է, առաստաղն ու պատերը խոնավությունից փուլ են գալիս, իսկ պատուհանները ջարդուխուրդ եղած են։ 250 աշակերտների համար նախատեսված դպրոցի շինարարության նախագիծը կազմված էր, այն թղթից այդպես էլ շինհրապարակ չհասավ:

«Չկա ջուր, զուգարան, ջեռուցում։ Չէ, զուգարան կա, բայց դժվար է զուգարան համարել: Այն շենքից դուրս է, փոսով, հին զուգարան է»,– նեղսրտեցին պտղունքցիները:

Այսօր 116 աշակերտ կիսաքանդ դպրոցում է սովորում, 102 աշակերտ էլ դպրոցի պայմանների պատճառով հարևան համայնքների դպրոցներ են հաճախում:

«Ուզում ենք դպրոց, որ մեր գյուղի երեխաները հաճախեն: Մեզ չեն էլ ասում, թե ինչի են ըտենց անում»,– ասացին նրանք:

Տնօրենի խոսքով՝ կիսավեր դպրոցում օրեցօր ավելի անհնարին է դառնում դասապարապմունքներ անցկացնելը: Անձրևային եղանակին էլ կաթոցների տակ են աշակերտները գիտելիքները յուրացնում:

«Մկներն ու առնետները լցված են, երեխաների հետ հավասար չափաբաժնով ուտում են նրանց նախաճաշիկները, չգիտեմ՝ մեր վերջն ինչ է լինելու»,– նեղսրտեց Սիլվա Մկրտումյանը:

Պտղունքում հույսով սպասում են, որ իրենք էլ հարևան համայնքների պես մի օր բարեկարգ և հարմարավետ դպրոց կունենան:

Մանյա Պողոսյան

Կաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է Գավին պահեց իր խոստումը՝ իսպանացին մազերը վարդագույն ներկեց Ռուսաստանը քննարկում է նոր մեգա-նախագիծԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումները մտել են եզրափակիչ փուլ․ Al Arabiya 9-րդ գումարման Ազգային ժողովում այս պահին ընթանում է Արամ Վարդևանյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի ընտրությունըՄեդիչիների հետքը նաև գինեգործության մեջ. «Փաստ»Եթե սահմանվածից երկար մնաք ԱՄՆ-ում, դա կարող է հանգեցնել հետագայում մուտքի մշտական արգելքի Իսրայելական բանակը վերջին ժամերի ընթացքում մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավային հատվածին Առանց հանքարդյունաբերության տեխնոլոգիական առաջընթացն անհնար է․ Վարդան Ջհանյան Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ավետիք Չալաբյանին կալանավորել են անօրինական հիմքերով. Անահիտ Ադամյան«Ես ատում եմ այն մարդկանց, ովքեր Լաբուբու են սիրում». 25-ամյա աղջիկը սպանել է ընկերոջըՀորմուզում երկու պայթյուն է որոտացել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 օգոստոսի). Ազդարարվել է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության մեկնարկը. «Փաստ»Միջադեպ՝ Երևանում․ օտարերկրացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի Պենտագոնը հրատապ խորհրդակցություն կանցկացնի զինամթերքի պաշարների հարցով Բաքվում շարունակում է հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունը Ժողովո՛ւրդ, Սամվել Կարապետյանի, սրբազանների կալանքը ապօրինի է եղել. Արամ Վարդևանյան Ամեն ընտրություններից հետո իշխանական պատգամավորների թիվը փոքրանում է, գնալով ավելի է փոքրանալու. Նարեկ Կարապետյան Մենք ունենք աշխարհի նավթի և գազի 60%-ը. Թրամփ Մենք նկատում ենք ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ձգտումը՝ «պոկել» Հայաստանին ՀԱՊԿ դաշնակիցներից․ ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Սամվել Կարապետյանի տեսլականը համոզեց ինձ վերադառնալ քաղաքականություն․ Արամ Վարդևանյան Եվրոպական երազանք աղքատության հետհամով. առևտրային ճգնաժամը մտել է վտանգավոր փուլ. «Փաստ»Արարատի մարզի Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Մի´ հանձնվիր թուրքական ողորմածությանը, պայքարիր մինչև վերջ. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից«Չեմ վերադառնալու փաստաբանական գործունեությանը»․ Արամ ՎարդևանյանԻնչո՞ւ է Հաջիևն ավելի վստահ, քան Փաշինյանը․ Սուրեն Սուրենյանց Գյումրում այրվել է «GAZelle» մակնիշի բեռնատարը Հայաստանը կարիք ունի Ավետիք Չալաբյանի նման խելացի, աշխատասեր և զարգացած մարդու. Արմեն ՄանվելյանՀիմա. Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը Ինչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը կորցնում իր դիմադրողականությունը. «Փաստ»Վեց զոհ Ուկրաինայում՝ ռուսական հարվածներից հետո Ո՞ր հայկական ամրոցը երբեք չի գրավվել․ պատմական առեղծված, որը մինչ օրս հետաքրքրում է պատմաբաններինԲժիշկներին հաջողվել է փրկել լողավազանում գրեթե ջրահեղձ եղած երեխայի կյանքը Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն «Հայկիցս հետո ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Հայկ Լալայանն անմահացել է պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին. «Փաստ»Իրանը երբեք միջnւկային զինшմթերք չի ունենա, և ԱՄՆ-ը կօգտագործի իր ունեցած բոլոր գործիքները, որ այդ հարցը հասցնի ճիշտ հանգուցալուծման․ Վենս Հարցնում են իրար.«ամուսինդ ո՞նց է, քեռիդ ո՞նց է». Մարուքյանը հիասթափված է նորընտիր խորհրդարանից Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Ոչխարները արևային էլեկտրակայանի մոտ, և դա փոխում է պատկերացումները էներգիայի արտադրության մասին Քարը քարին չեն թողնի. «Փաստ»ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, հետախույզ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյան ՀՀ կառավարությունը բյուջեի համալրման համար 2 խոշոր վարկ կվերցնի. մանրամասներ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին 3-ամյա աղջիկը կորցրել է գիտակցությունը խաղի ընթացքում և մահացել հիվանդանոցումԱյս դավաճանական հայտարարությունների արտահոսք ապահովողները հետապնդվում են․ Թրամփը՝ ԱՄՆ-ում ռшզմամթերքի պակասի մասին «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ»Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ-ի hարձակումների դեպքում պատասխան hարվածների մասին. Reuters Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը