Իսպանիան հնարավոր է Կատալոնիային զրկի ինքնավարության կարգավիճակից. Իսպանիայի արդարադատության նախարար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսպանիայի արդարադատության նախարար Ռաֆաել Կատալան հայտարարել է, որ Մադրիդը հնարավոր է օգտագործի սահմանադրական նորմերը Կատալոնիայի ինքնավարության իրավունքը ժամանակավորապես դադարեցնելու համար, եթե շրջանի իշխանությունները հայտարարեն անկախության մասին, հայտնում է Reuters գործակալությունը:
Նրա խոսքերով՝ համաձայն Իսպանիայի սահմանդրության 155-րդ հոդվածի, երկրի իշխանությունները կարող են ժամանակավորապես չեղարկել շրջանի ինքնավարության իրավունքը:
«Մենք այդ դեպքում կարող ենք օգտագործել օրենքի ուժը: Մեր պարտականությունն է լուծել խնդիրները, և մենք դա կանենք»,- ընդգծել է Կատալան:
Հիշեցնենք, որ Կատալոնիայի անկախության անրաքվեն անցկացվել է հոկտեմբերի 1-ին և ուղեկցվել է իրավապահ մարմինների հետ հանրաքվեի խաղաղ մասնակիցների բախումներով: Մադրիդը չի ճանաչում հանրաքվեի օրինականությունը: Հաղորդվել է, որ բախումների ընթացքում վիրավորվել է հանրաքվեի 844 մասնակից և 33 ոստիկան:



