Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ ենք այսքան հանգիստ, ի՞նչ է թաքնված այս հանգստության տակ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Աշխարհը փոթորկվում է. նոր իրողություններ են ամեն օր ի հայտ գալիս, տարածաշրջաններ են հայտնվում կրակի ճիրաններում, ժողովուրդներ են տեղահանվում ու գնում այս ու այն կողմ:

Պետություններն իրար սպառնում են իրենց մահաբեր զենքերով ու դրանք հանել են ի ցույց մարդկության: Չգիտես` վաղն ի՞նչ է սպասվում աշխարհին: Խելացնոր առաջնորդների արյունռուշտ աչքերն են ավելի հաճախ երևում քեզ:

Ու այս ֆոնին` մեր երկրի հանդարտությունը: Ի՞նչ են անում մեր երկրի քաղաքական գործիչները կամ քաղաքական ուժերը, առավելապես` կուսակցությունները: Մանր–մանր զբաղվում են քաղաքական իրենց գործունեությամբ:

Մի տեղ հավաքներով կոռուպցիայի դեմ են պայքարում: Մի տեղ գցում–բռնում են, թե ինչպե՞ս Եվրասիական Տնտեսական Միությունից դուրս գալու գործընթաց սկսեն` նո՞ր հանձնաժողովով, թե առանց նոր հանձնաժողովի:

Խոսում–խոսում են երկար–երկար: Քննում–քննում են, ու վերջում պարզվում է, որ այդպես էլ բան չեն քննել: Մի քիչ շոու, մի քիչ հումոր` սրամտության տարրերով, ու ամեն ինչ այնքան գունավոր է ներկայացվում. հատկապես եթե ռեպորտաժներն ավարտվում են հումորային այդ ժպիտ–ցնծություններով:

Հանդարտությո՜ւն, հանդարտությո՜ւն հայոց աշխարհում:

Պաշտոնյաների ծույլ–ծույլ ու հերթապահ շարժումներ: Նախարարների ալարկոտ հաշվետվություններ: Լրագրողների անկիրք հարցեր:

Սա է օրերիս քաղաքական համայնապատկերը:

Իսկ քիչ այն կողմ կամ, կարելի է ասել քթներիս տակ, աշխարհաքաղաքական նոր իրողություններ են ձևավորվում, պետական–ռազմական նոր միավորներ են ի հայտ գալիս: Հարևան պետություններ են իրենց սրերը մերկացրել միմյանց դեմ:

Ու մենք` այս ամենին անհաղորդ: Աչքներս հառել ու սպասում ենք 2018–ի ապրիլին: Մեր քաղաքական–հասարակական գործիչների ու քաղաքական–հասարակական ուժերի համար մինչ այդ պահը ժամանակը կանգ է առել: Դա բախտորոշ պահ է նրանցից յուրաքանչյուրի համար: Դիրքավորման շրջան է լինելու իրենց համար: Այդ ժամանակ արդեն պարզ կդառնա, թե նրանցից յուրաքանչյուրը որտե՞ղ կհայտնվի, քաղաքական դաշտի ի՞նչ դիրքում կամ քաղաքական որ ուժի թևի տակ կծվարի:

Իսկ մինչ այդ մեր երկրում անդորր է. ժամանակը կանգ է առել:

Եվ բնավ կապ չունի, որ փոթորկվում է աշխարհը, և բնավ կապ չունի, որ կարող է սելավ լինել ու Աստված չանի, որ այդ սելավը հանկարծ ու մոտենա մեր տարածքներին:

Ինչո՞ւ ենք այսքան հանգիստ, ի՞նչ է թաքնված այս հանգստության տակ:

 

Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ