Երևանյան հաճելի զբոսանք «Երևան Սիթի Տուր» ավտոբուսով՝ Տարեցների միջազգային օրվա առթիվ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետարանի «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային ծրագրով տարվա ընթացքում իրականացվում են տարաբնույթ սոցիալական նշանակության նախագծեր: Դրանցից հերթականը Տարեցների միջազգային օրվա առթիվ էր:
Հոկտեմբերի 1-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությունը շուրջ 50 տարեց երևանցիների համար «Երևան Սիթի Տուր» ավտոբուսով կազմակերպել էր տոնական զբոսանք մայրաքաղաքի տեսարժան վայրերով: Ծրագիրն իրականացվել է «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ:
Ավագ սերնդի ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են հայտնել հաճելի անակնկալի և իրենց նկատմամբ ցուցաբերվող մշտական ուշադրության համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է



