3 բնակարան, 4 հողամաս եւ 150 հազար դոլար. Կարեն Փոլադյանի ունեցվածքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, ըստ հայտարարագրի, ունի 3 բնակարան եւ շուրջ 150 հազար դոլար:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրով 41-ամյա Կարեն Փոլադյանն ունի 3 բնակարան, 4 հողամաս, «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենա: 2017թ. հուլիսի 1 դրությամբ Դատական դեպարտամենտի ղեկավարի դրամական միջոցները կազմել են՝ 25 մլն դրամ, 97 հազար 500 ԱՄՆ դոլար, 4300 եվրո: Այս տարվա հունվարի 1-ից մինչ այս օր նրա աշխատավարձն ընդհանուր կազմել է շուրջ 3 մլն դրամ:
Հիշեցնենք, որ Կարեն Փոլադյանը Դատական դեպարտամենտի ղեկավարն է նշանակվել 2014թ. մարտի 26-ից:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է



