7-ամյա երեխային վրաերթի են ենթարկել. Վերջինս կոտրվածք է ստացել՝ աննշան տեղաշարժով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 26-ին՝ ժամը 19.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ «աջ մեծ ոլոքի դիստալ ծայրի կոտրվածք աննշան տեղաշարժով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2010 թ. ծնված Վիկտորյա Մ.-ն, որը հայտնել է, որ նշված վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով:
Աշտարակի բաժնի անչափահասների գործերով բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Այգեպատ գյուղում վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկան, ինչի հետևանքով վերջինս ստացել է նշված վնասվածքը:
Կատարվում է հետաքննություն:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



