Շարմազանովը վրացի գործընկերներին մտահոգություն է հայտնել Ջավախքում ոստիկանների կողմից հայերին ծեծելու դեպքի առնչությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը վրացի գործընկերի հետ հեռախոսազրույցում անհանգստություն է հայտնել Ջավախքում հայկական եկեղեցու բակում հայ բնակիչներին ծեծելու դեպքի առնչությամբ։
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գրասենյակից։
ՀՀ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ խնդիրը հնարավորինս շուտ կհանգուցալուծվի: Վրացի խորհրդարանականները ևս նշել են, որ պետք է հնարավոր լարումից խուսափել:
Ջավախքի հայկական եկեղեցիներից մեկի բակում սեպտեմբերի 30-ին հայ բնակիչները ցանկացել են խաչքար տեղադրել, սակայն ոստիկաններն արգելել են։ Լարվածությունն աճել է բնակիչների և ոստիկանների միջև, ինչից հետո դեպքի վայր ժամանած ոստիկանական ուժերը ծեծի են ենթարկել հայերին։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է



