ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը հունիսի 18-20-ը կազմակերպում է Ռոուզ-Ռոթ 89-րդ սեմինարը
ՔԱՂԱՔԱԿԱՆՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը ՀՀ Ազգային ժողովի հետ համատեղ հունիսի 18-20-ը կազմակերպում է Ռոուզ-Ռոթ 89-րդ սեմինարը՝ «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. տևական խաղաղության խթանումը տարածաշրջանում» խորագրով:
Այս մասին հաղորդում է Ազգային ժողովի կայքը։
Սեմինարի ընթացքում քննարկվող թեմաներն են՝
1. «Հայաստանի համագործակցությունը եվրաատլանտյան համայնքի հետ. անվտանգություն, քաղաքականություն և տնտեսություն»,
2. «ԻԼԻՊ-ի վերելքը Մերձավոր Արևելքում և դրանից անդին (ազդեցությունը հայկական սփյուռքի վրա»,
3. «Լեռնային Ղարաբաղ. միջնորդության դերը»,
4. «ՆԱՏՕ-ի գործընկերությունը Հարավային Կովկասում»,
5. «Բարեվարքության հաստատումն իբրև ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումների մաս»,
6. «Փակ սահմաններ. տնտեսական զարգացման, կայունության և խաղաղության մարտահրավերները»,
7. «Էներգետիկ անվտանգությունը Հարավային Կովկասում»,
8. «Քաղաքական զարգացումները և քաղաքացիական հասարակությունը տարածաշրջանում»:



