Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞վ է ի վերջո պատասխանատուն. Ոստիկանություն-ՔԿ հրապարակային բանավեճը նոր թափ է ստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ոստիկանության եւ ՀՀ Քննչական կոմիտեի միջեւ հրապարակային բանավեճը շարունակվում է. նրանք իրար են մեղադրում, թե ով է պատասխանատու դեպքի վայրի պահպանության համար, որտեղից մի կին մակարոնի պարկ է գողացել:

Այսօր ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

«Քրեական դատավարության ընթացքում հետաքննական եւ նախաքննական մարմինների խնդիրները թեեւ ընդհանուր են, սակայն գործառույթներն ու լիազորությունների շրջանակները՝ տարբեր։ Համոզված ենք, որ յուրաքանչյուր հետաքննական եւ նախաքննական մարմին քաջածանոթ է իր գործառույթների շրջանակներին՝ չնայած հանրայնորեն հնչեցվող հայտարարություններին։ Այդուհանդերձ, նկատի ունենալով, որ հուզական եւ չփաստարկված հայտարարությունները կարող են ձեւախեղել իրավական հարցի վերաբերյալ հասարակական ընկալումները՝ հարկադրված ենք վերահաստատել իրավական հարցերում պարզունակ ճշմարտությունները:

Դեպքի վայրի պահպանությունը ո՞ր պետական մարմնի պարտականությունն է։ Զերծ մնալով պարզաբանել դեպքի վայրի պատշաճ պահպանման կարեւորությունը (հուսալով, որ այն չի վիճարկվում որեւէ հետաքննական մարմնի կողմից)՝ փաստենք, որ այս պարզունակ հարցի պատասխանը տալիս է ոչ միայն իրավական պարզ տրամաբանությունը, այլեւ՝ օրենսդրությունը:

Իրավական տրամաբանության տեսանկյունից հստակ է, որ դեպքի վայրի պահպանման պարտականությունը պետք է կրի այն մարմինը, որն առաջինն է դեպքի վայր մեկնում։

 

Թերեւս այս պարզ դասական ճշմարտությունը հաշվի առնելով՝ ՀՀ իրավական համակարգում նախատեսված է երկու իրավական կարգադրագիր, որտեղ, իրավական որոշակիության պահանջների պահպանմամբ, դեպքի վայրի պահպանության պարտականությունը դրվել է ՀՀ ոստիկանության վրա:

Այսպես՝

Ոստիկանության մասին օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ ոստիկանության ծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում, անկախ զբաղեցրած պաշտոնից, գտնվելու վայրից եւ ժամանակից, պարտավոր են անձի կամ հասարակության անվտանգությանն սպառնացող դեպքի մասին քաղաքացիներից տեղեկություններ ստանալիս կամ անմիջականորեն նման դեպք հայտնաբերելիս միջոցներ ձեռնարկել՝ մարդկանց փրկելու, իրավախախտումը կանխելու կամ խափանելու, իրավախախտում կատարելու մեջ կասկածվող անձանց ձերբակալելու, դեպքի վայրը պահպանելու ուղղությամբ եւ այդ մասին անմիջապես հայտնել մոտակա ոստիկանության ստորաբաժանում: Ընդ որում, նշված չէ, որ հայտնելուց հետո դեպքի վայրի պահպանությունը դադարում է, այսինքն՝ նա շարունակում է իր լիազորությունները՝ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի 2013թ.-ի թիվ 16-Ց ցուցումով նախատեսված ընթացակարգի պահպանմամբ:

Նույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն ուղղակիորեն ամրագրում է նաեւ հանցագործություններն ու այլ իրավախախտումները կանխելու եւ խափանելու պարտականությունը: Ենթադրվում է, որ դա պետք է իրականացվի ցանկացած դեպքում՝ անկախ նրանից՝ դա դեպքի վայր է, թե՝ ոչ:

Փաստենք նաեւ, որ ոստիկանապետի նշված՝ 2013թ.-ի թիվ 16-Ց ցուցումի 3-րդ կետի համաձայն՝ դեպքի վայրում օպերատիվ մասի պատասխանատուն պարտավոր է մինչեւ քննիչի ժամանումն իր ենթակայության տակ գտնվող օպերատիվ խմբի ուժերով ապահովել դեպքի վայրի լիարժեք պահպանությունը, մեկուսացումը ժապավեններով կամ այլ միջոցներով, արգելել առանց քննիչի թույլտվության դեպքի հետ առնչություն չունեցող ոստիկանության կամ այլ գերատեսչությունների ծառայողներին, լրագրողներին սահմանազատված տարածք մուտք գործելը։

Քանի դեռ գործող օրենսդրությունը չի վերանայվել եւ նշված իրավակարգավորումները չեն փոխվել՝ դրանք ենթակա են պարտադիր կատարման՝ անկախ հուզական ընկալումներից։

Քննիչն ամենեւին ազատված չէ դեպքի վայրի պահպանման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու պարտականությունից: Քննիչը, դեպքի վայրի մեկնելիս, պարտավոր է այն պահպանելու ոլորտում պահանջել եւ ստանալ հետաքննության մարմնի աջակցությունը, միջոցներ ձեռնարկել հանցագործության հետքերի պահպանման ուղղությամբ:

Այսպես՝ ՀՀ քր. դատ. օր-ի 182-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ քրեական գործ հարուցելու հետ միաժամանակ պետք է միջոցառումներ ձեռնարկվեն՝ հանցագործությունը խափանելու եւ կանխելու, ինչպես նաեւ՝ հանցագործության հետքերը, այն առարկաները եւ փաստաթղթերը պահելու եւ պահպանելու ուղղությամբ, որոնք գործի համար կարող են նշանակություն ունենալ: Սակայն հասկանալի է, որ քննիչն իր դատավարական պարտականությունները կարող է կատարել, եթե մինչեւ քննիչի դեպքի վայր մեկնելը հետաքննական մարմնի կողմից պատշաճ կատարված լինի դեպքի վայրը պահպանելու իր վարչաիրավական պարտականությունները՝ բացառելով կողմնակի անձանց մուտքը դեպքի վայր եւ կողմնակի որեւէ ներգործությունը դեպքի վայրում առկա առարկաների նկատմամբ, որի պայմաններում կարող են ոչնչանալ իրեղեն ապացույցներ, հանցագործության բացահայտման համար էական նշանակություն ունեցող հետքեր կամ պարզապես ապացույցները դառնան ոչ պիտանի:

Այսինքն՝ քննիչն ու ոստիկանության ծառայողն ունեն տարբեր պարտականություններ դեպքի վայրում եւ կատարում են տարբեր գործառույթներ»:

Իսկ ամեն ինչ սկսվել է նրանից, որ Երևանում բեռնատարի շրջվելուց հետո, երբ համացնացում բուռն քննարկման առիթ էր դարձել այն, որ վթարի վայրից մի կին անարգել մի պարկ մակարոն է վերցնում և տանում:

Ըստ այդմ՝ քննարկվում էր, որ ոստիկանության ծառայողները դեպքի վայրի ճիշտ պահպանություն չեն իրականացրել: Սա շարունակեց արդեն ՀՀ քննչական կոմիտեն՝ միջնորդություն ուղարկելով Երեւանի ոստիկանապետին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել նկարագրված դեպքով ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց պարտականությունները պատշաճ չկատարելու պատճառները պարզելու եւ խախտումներ թույլ տված ծառայողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Սրան արձագանքեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը՝ նշելով. «Այստեղ մի մեծ մոլորություն կա, որ դեպքի վայրի պատասխանատուն ոստիկաններն են: Ոստիկաններից զատ դեպքի վայրի թիվ մեկ պատասխանատուն հանդիսանում են քննիչները: Ոստիկաններից զատ դեպքի վայրի թիվ մեկ պատասխանատուն հանդիսանում են քննիչները: Ցանկացած քննիչ դեպքի վայր ժամանելուց հետո պարտավոր է կոորդինացնել աջակցող ոստիկանության ծառայողների գործողությունները՝ դեպքի վայրի էֆեկտիվ պահպանման նպատակով: Ինչ անենք, մենք էլ նամակ գրենք Քննչական կոմիտե՝ իրենց քննիչի գործողությունների իրավաչափությո՞ւնը ստուգեն»:

 

Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԱդրբեջանը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր մշտական ներկայացուցչին Հայաստան–Ադրբեջան առևտուր․ համագործակցությո՞ւն, թե՞ կախվածության առաջին ազդակներԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են այսօր ավարտվել լավ նորություններով. Ֆիդան Ընդդիմությունը պետք է իր շուրջը համախմբի արտախորհրդարանական բոլոր ուժերին. Արեգ ՍավգուլյանԿաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է Գավին պահեց իր խոստումը՝ իսպանացին մազերը վարդագույն ներկեց Ռուսաստանը քննարկում է նոր մեգա-նախագիծԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումները մտել են եզրափակիչ փուլ․ Al Arabiya 9-րդ գումարման Ազգային ժողովում այս պահին ընթանում է Արամ Վարդևանյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի ընտրությունըՄեդիչիների հետքը նաև գինեգործության մեջ. «Փաստ»Եթե սահմանվածից երկար մնաք ԱՄՆ-ում, դա կարող է հանգեցնել հետագայում մուտքի մշտական արգելքի Իսրայելական բանակը վերջին ժամերի ընթացքում մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավային հատվածին Առանց հանքարդյունաբերության տեխնոլոգիական առաջընթացն անհնար է․ Վարդան Ջհանյան Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ավետիք Չալաբյանին կալանավորել են անօրինական հիմքերով. Անահիտ Ադամյան«Ես ատում եմ այն մարդկանց, ովքեր Լաբուբու են սիրում». 25-ամյա աղջիկը սպանել է ընկերոջըՀորմուզում երկու պայթյուն է որոտացել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 օգոստոսի). Ազդարարվել է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության մեկնարկը. «Փաստ»Միջադեպ՝ Երևանում․ օտարերկրացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի Պենտագոնը հրատապ խորհրդակցություն կանցկացնի զինամթերքի պաշարների հարցով Բաքվում շարունակում է հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունը Ժողովո՛ւրդ, Սամվել Կարապետյանի, սրբազանների կալանքը ապօրինի է եղել. Արամ Վարդևանյան Ամեն ընտրություններից հետո իշխանական պատգամավորների թիվը փոքրանում է, գնալով ավելի է փոքրանալու. Նարեկ Կարապետյան Մենք ունենք աշխարհի նավթի և գազի 60%-ը. Թրամփ Մենք նկատում ենք ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ձգտումը՝ «պոկել» Հայաստանին ՀԱՊԿ դաշնակիցներից․ ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Սամվել Կարապետյանի տեսլականը համոզեց ինձ վերադառնալ քաղաքականություն․ Արամ Վարդևանյան Եվրոպական երազանք աղքատության հետհամով. առևտրային ճգնաժամը մտել է վտանգավոր փուլ. «Փաստ»Արարատի մարզի Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Մի´ հանձնվիր թուրքական ողորմածությանը, պայքարիր մինչև վերջ. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից«Չեմ վերադառնալու փաստաբանական գործունեությանը»․ Արամ ՎարդևանյանԻնչո՞ւ է Հաջիևն ավելի վստահ, քան Փաշինյանը․ Սուրեն Սուրենյանց Գյումրում այրվել է «GAZelle» մակնիշի բեռնատարը Հայաստանը կարիք ունի Ավետիք Չալաբյանի նման խելացի, աշխատասեր և զարգացած մարդու. Արմեն ՄանվելյանՀիմա. Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը Ինչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը կորցնում իր դիմադրողականությունը. «Փաստ»