Երևան, 24.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պատերազմի՞ց եք փախչում, որ գլուխներդ առնում ու հեռանում եք...

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am-ը տեղեկացնում է. Վերջերս սովորական են դարձել լուրերը, որ այս կամ այն ներկա կամ նախկին բարձրաստիճան պաշտոնյան, կամ մեր ժամանակների հարուստ մարդիկ արտագաղթում են: Բնականաբար արտերկիր են տեղափոխում նաև իրենց բիզնեսը:

Այն մարդիկ, ովքեր այս տարիների ընթացքում զբաղվել են զուտ բիզնեսով, հասկանալի է, թող գնան ուր ուզում են: Անշուշտ, հայրենասիրական առումներով եթե նայենք հարցին, ցանկալի բան չէ: Հատկապես եթե նկատի ունենանք, որ նրանք առանձնապես դարդ չեն քաշում այստեղ ապրելիս. ապահով են ու կարող են ապրել սրտի ուզածների պես: Բայց դե, ի՞նչ անես. բիզնեսն է այդպես` փնտրում է այն տեղը, որտեղ իր զարգացման համար առավել բարենպաստ միջավայր է առկա:

Խոսքն այլ մարդկանց մասին է, նրանց, ովքեր պաշտոնյաներ են եղել մեր երկրում և այդ ընթացքում են ձեռք բերել իրենց հարստությունը:

Է՜, բոլորս էլ գիտենք` այն մարդը, ով, իրոք, բիզնեսմենի ջիղ ունի, նա պաշտոնների չի գնա, նա, իր կոչումին հավատարիմ, կզբաղվի գործարարությամբ:

Բայց նրանք, ովքեր գործարար լինելով, մտել են պետական ծառայության մեջ կամ գործարար են դարձել պետական ծառայության մեջ մտնելուց հետո, հասկանալի է, թե ինչն ինչպես է եղել նրանց պարագայում: Պարզից էլ պարզ է, որ պաշտոնն է նրանց հարստանալու հնարավորություն տվել, պաշտոնով են դարձել «հաջողակ» գործարար:

Էլ չենք խոսում օրենքի մասին, որն արգելում է, որ գործարարը զբաղվի պետական ծառայությամբ:

Հիմա այս մարդիկ, չգիտես` թե ինչու, ճամպրուկները հավաքում են ու ուզում են գնալ այս երկրից:

Ախր, այդ ի՞նչ իրավունքով եք թողնում այս երկիրը: Հասկանալի է, եթե երկիրը վատն է, այլևս նրա պայմանները ձեզ չեն բավարարում, ապա այն այդպիսին է դարձել նաև ձեզանով: Դո՛ւք եք երկիրն այդ վիճակին հասցրել: Դո՛ւք եք ձեր պաշտոնական դիրքը օգտագործելով` անհավասար մրցակցային միջավայր ստեղծել բիզնեսի համար, դուք եք օրենքները ձևել ձեր վրայով, համապատասխանեցրել ձեր բիզնեսի շահերին:

Հիմա գուցե մի բան այն չէ ձեր կյանքում, ու թողնում եք և գնում:

Գուցե պարզապես վախենո՞ւմ եք պատերազմից. պատերազմի հնարավոր վերսկսման մասին ամենքն են խոսում: Դուք էլ առնում եք ձեր գլուխն ու փախչում: Հավաքում եք ձեր եղած–չեղածը, այն եղած–չեղածը, որը ձեռք եք բերել ապօրինի ճանապարհով, ոչ ազնիվ մրցապայքարում ու հեռանում եք:

Չգիտեմ, այս պարագայում օրենքն ինչ–որ բան անել կարո՞ղ է, թե` ոչ, բայց վիրավորական է, շատ վիրավորական է ամեն մի մարդու համար, ով իրեն այս երկրի քաղաքացի է զգում կամ ով ապրում է այս երկրում ու միտք էլ չունի արտագաղթելու: Այսինքն` պատասխանատվության զգացում ունեցող ամենասովորական մարդու մասին է խոսքը:

Այս դեպքում բոլորի համար` առանձին–առանձին ու ամենքի համար` մեկ ընդհանուր հարցական է կախվում` ԻՆՉՈ՞Ւ...

Դո՛ւք էլ մնացեք մեզ հետ և վայելեք ձեր մխտռած երկրի լավն ու վատը: Իսկ եթե հանկարծ պատերազմ բռնկվի, այս երկրից պոկել եք, չէ՞, յուղոտ պատառներ, դրա դիմաց էլ վճարեք:

Թե չէ, հայրենիքը միայն նրա համար չէ, որ ձեր նմաններին հա տա ու տա...

Գոհար Սարդարյան

 

Հսկայական մեքենան և աղբը սողանքի հետևանքով ընկել են տների վրաԾայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրաշչակներ Եթե այդ որոշումները չկայացնեի, այսօր ես և դուք այստեղ չէինք լինի. տեսանյութՄոր կողմից լքված նորածնի շնչառական սարքն անջատել են, բայց դեռ հիվանդանոցից դուրս չեն գրել Այսպես չի լինի՝ աջուձախ ՀՀ քաղաքացիություն ենք բաժանում. տեսանյութԿարմիր ծովում անհայտ արկը խnցել է լցանավ. տnւժածներ չկան Ե՞րբ են ադրբեջանցիները մեր հողերը հետ տալու, ձեր արդյունավետությունը կորուստներո՞վ եք գնահատում Գազ չի լինի մինչեւ ժամը 19:00-ն Հ-ա-յ-ե-ր-ե-ն. հարցս հայերեն էր, ո՞վ ա ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյան Պատասխանեք Բաքվի բանտում գտնվող Դավիթ Մանուկյանի հարցերին. պատգամավորը ձայնագրություն միացրեց Իրանը սպառնում է դադարեցնել Պարսից ծոցից նավթի արտահանումը, եթե տնտեսական ճնշում գործադրվի Պապիկյա՛ն, ինչքա՞ն ես մեր երեխեքի կյանքի գնով քո աթոռը պահելու․ պահեստազորի փոխգնդապետ Զինծառայող է կյանքից հեռացել․ ամուսնացած է եղել, կինը հղի է Տիգրանաշենցիները ավելի շատ ձայն տվել են ՔՊ-ին, այլ ոչ թե Ուժեղ Հայաստանին. Նարեկ ԿարապետյանԱրմավիրում 4 անչափահաս ծեծի են ենթարկել 13-ամյա տղայիՀունաստանը Patriot համակարգ է տեղափոխել Կրետե՝ Եվրոպայում ԱՄՆ բազաներին հարվածելու՝ Իրանի սպառնալիքների ֆոնին․ Euronews Միայն հզոր բանակ ունենալով է հնարավոր ձեռք բերել երկարատև խաղաղություն. Արեգ ՍավգուլյանՀայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում Ոչ մեկ չի խոսում Նուբարաշենի զորամասերից մեկում զինվորների սննդի թունավորումից. տեսանյութ ԵՄ ու ԵԱՏՄ ստանդարտները իրար հակասող չեն, բայց կան տեսակներ, որոնք մի տեղում ավելի խիստ են Ամուսինը սիրուհու հետ սպանել է կնոջը․ մարմինը հայտնաբերվել է 1 շաբաթ անցՀաթայի պատմական հայկական եկեղեցին ավերակի է վերածվել Եթե ձեր մղումները արդար ու ազնիվ են, կոչ արեք իրավական համակարգին գործ չկարեն. Հարությունյան Կիպրոսի թուրքական հատվածում ՀՀ քաղաքացիների համար կներդրվի E-Visa համակարգը Նարեկ Կարապետյանը Ազգային Ժողովից դիմեց տիգրանաշենցիներին Հս․ Կորեան 8500 լրացուցիչ զինծառայող է ուղարկել ՌԴ․ CNN Ես այստեղ ամբողջ ընթացքում խորհուրդ եմ տալիս այնուամենայնիվ հիշել Թուրքիայի փորձը. Պեսկովը՝ ԵՄ-ին անդամակցելու ՀՀ-ի դիմումի մասին Առաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու պլան չունենք, գոհ կլինեմ, եթե ՀՀ-ին հեռացնեն կառույցից. Փաշինյան Երկու փոքրիկ քույրերը փրկել են իրենց հարևաններին հրդեհիցԴավթաշենում՝ «մաhվան անցում» անունը ստացած հատվածում, բախվել են «Ford»-ն ու «Nissan»-ը. կա վիրավnր Հայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց. Փաշինյան Քաղաքացիական օբյեկտների վրա hարձակումները՝ ՌԴ-ին ռшզմավարական պարտություն մատնելու փորձով, կիևյան ռեժիմի հերթական արկածախնդրությունն են. Պուտին Թշնամին հաշվում էր մեր ռեսուրսները, պահեստները, մեր տեխնիկան, բայց հաշվի չի առել գլխավորը՝ մարդկանց՝ Ուկրաինայի Անկախության գլխավոր հարստությունը. Զելենսկին շնորհավորել է Անկախության օրվա կապակցությամբ Արամ Բարսեղյանը նշանակվել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն. Հայկ Եսայանը կղեկավարի Team ընկերությունների խումբըՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով Անհետ կորած ինը տարեկան աղջիկը կենդանի է գտնվելՎստահ եմ, որ Մինսկը և Կիևը կվերականգնեն փոխշահավետ համագործակցությունը. Լուկաշենկոն շնորհավորել է ուկրաինացիներին Անկախության օրվա կապակցությամբ Ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի համակարգն արդեն գործում է լիարժեք կերպով. ՓաշինյանՎերջ պետք է տանք Հայոց ցեղասպանության զենքայնացմանը, այդ կրակոցից մենք ենք զոհվել ու զոհվելու. Նիկոլ Փաշինյան Շնորհավորական նամակ Նորին Սրբություն Գարեգին Բ-ին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ ՌԴ ԶՈւ-ն խոցել է 1 լցանավ, ռազմական պահեստներ և «Յուժնի» նավահանգստի ենթակառուցվածքները Օմանի ԱԳ նախարարը կայցելի Թեհրան․ Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Նիկոլ Փաշինյան Արագածոտնի մարզում բախվել են «MAN» բեռնատարն ու «Opel»-ը․ բժիշկներն արձանագրել են «Opel»-ի վարորդի մահը Դա դավաճանություն է․ եթե Փաշինյանը բախտը փորձի և հանձնի Տիգրանաշենն ու մյուս տարածքները, կդատվիԽոշոր hրդեհ է բռնկվել Օդեսայի «Էպիկենտրոն» լոգիստիկ կենտրոնի տարածքում Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազելՎթար. առնվազն մինչեւ 14:00-ն ջուր չի լինի