Կատալոնիայի ոստիկանությունը զգուշացրել է հնարավոր անկարգությունների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿատալոնիայի ոստիկանությունը զգուշացրել է հնարավոր անկարգությունների մասին՝ Իսպանիայի իշխանությունների՝ ընտրատեղամասերը փակելու որոշման հետ կապված: AFP-ն հաղորդում է, որ իշխանությունն այդպիսով ցանկանում է խանգարել անկախության հանրաքվեի անցկացումը, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին:
Կատալոնիայի գլխավոր դատախազը կարգադրել է փակել այն շենքերը, որտեղ տեղակայված կլինեն տեղամասերը: Սակայն նման քայլը «կարող է հանգեցնել անցանկալի հետեւանքների», Twitter- ում զգուշացրել է Կատալոնիայի Mossos d'Esquadra ոստիկանությունը:
Դատախազը նաեւ հրամայել է ընտրությունների օրը ոստիկանների կանգնեցնել, որպեսզի նրանք խանգարեն մարդկանց քվեարկել:
Կատալոնիայի ներքին գործերի նախարար Խոակիմ Ֆորնը դատախազի հրամանները «մեծագույն սխալ» է որակել:
Նշենք, որ Կատալոնիայի իրավապահ մարմինները հրաժարվում են անցնել Իսպանիայի ներքին գործերի նախարարության անմիջական վերահսկողության տակ:



