Բանանցը վստահորեն հաղթեց Շիրակին, Ալաշկերտն օգտվեց առաջատարի սայթաքումից
ՍՊՈՐՏՀայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրում «Ալաշկերտը» 3:1 հաշվով հաղթել է «Արարատին»:
Գործող չեմպիոնից մեկ գնդակ է խփել Արտակ Եդիգարյանը, դուբլի հեղինակ է դարձել Ուրոշ Նենադովիչը, իսկ արարատցիներից աչքի է ընկել Արգիշտի Պետրոսյանը: «Արարատն» այս խաղում հանդես էր գալիս Ալբերտ Սաֆարյանի գլխավորությամբ:
«Բանանցը» երեք անպատասխան գնդակ է ուղարկել «Շիրակի» դարպասը: Մեկական գոլ են խփել Ջոկովիչը, Սիբոն և Նորայր Գյոզալյանը:
«Շիրակը» 15 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, ալաշկերտցիները մեկ միավոր պակաս ունեն, «Բանանցը» 12 միավորով բարձրացավ երրորդ տեղ, իսկ «Արարատը» 4 միավորով վերջինն է:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



