Երևան, 30.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ Նախագահը ներկա է գտնվել «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագրի շնորհանդեսին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը սեպտեմբերի 26-ի երեկոյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում ներկա են գտնվել «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագրի շնորհանդեսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, միջոցառման շրջանակներում ներկայացվել են «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից վերջին շրջանի հրատարակությունները՝ Մակար Եկմալյանի «Պատարագի» ամբողջացված վերահրատարակությունը` լատինատառ տառադարձությամբ (տրանսլիտերացիայով) և հայ եկեղեցու երաժշտածիսական կարևորագույն մատյաններից մեկը` «Ժամագիրքը», որն առաջին անգամ է լույս տեսնում եվրոպական նոտագրությամբ և տպագրության միջազգային չափանիշներին համապատասխան: Երկու մատյաններն էլ հրատարակվել են երաժշտագիտական նախաբաններով, վերլուծություններով և բացատրություններով` հայերեն և անգլերեն: 

«Մշակութային վերածնունդ» հիմնադրամի հիմնադիր-նախագահ Արթուր Ջանիբեկյանը ներկայացրել է «Հայկական ազգային երաժշտական գանձատուփը»՝ շարժական նվագարկիչը, որպես «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագրի խորհրդանիշ, որտեղ զետեղված են հիմնադրամի կողմից ձայնագրված և թվայնացված 500-ից ավելի ժողովրդական, հոգևոր և աշուղական երաժշտական նմուշներ: Արթուր Ջանիբեկյանը «Հայկական ազգային երաժշտական գանձատուփ»-ի առաջին նմուշը ընծայել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:

Իրականացված հսկայածավալ աշխատանքը, որ եղել է Կոմիտաս Վարդապետի կյանքի երազանքը, նրա ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին, որպես նվեր է մատուցվել մեծ Վարդապետի հիշատակին:

Երեկոյի ընթացքում ցուցադրվել է ֆիլմ` հայ ավանդական երաժշտության և «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի ծավալած գործունեության մասին:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքից հետո շնորհանդեսն ավարտվել է Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ և Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ «Ժամագրքից» և «Պատարագից» հատվածների ներկայացմամբ:

ՆԱՏՕ-ն՝ Կիևի հետ համատեղ, պատրաստվում է մշակել զենք՝ ռուսական ավիաբազաները ոչնչացնելու համար․ Զախարովա Իրավապահները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա Հունիսի 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ֆուտբոլիստների կարիերան կարճ է․ Սինիցինը կոչ է արել չքննադատել Սպերցյանին Հայաստան–Ֆրանսիա տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկվել են Էկոնոմիկայի նախարարությունում Պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը 15 անգամ հետաձգել է Դոնբասը գրավելու վերջնաժամկետը. Զելենսկի Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ ՌԴ ՊՆ հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների վրա հասցված հարվածների մասին ԱԱ-2026․ Բրազիլիայի հավաքականը հաղթեց Ճապոնիայի ընտրանուն Ինչ որոշում էլ կայացնեմ, թափանցիկ կլինի․ Սերբիայի նախագահը՝ հրաժարականի մասին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհերի թիվը հասել է 1,719-ի Հունիսի 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Գործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքը ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Ժամը 00:00-ից փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները Ծեծկռտnւք Երևանի անասնակերերի խանութում Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Ֆրանսիան տեղ չունի Հորմուզի նեղուցի ականազերծման գործողության մեջ․ Իրանի ԱԳ փոխնախարար Կրեմլում մանրամասնել են Պուտին–Լուկաշենկո հանդիպման քննարկումները Վալդայում Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում», երեք ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը. ՆԳՆ (տեսանյութ) Իրանի հետ պшտերազմը կարող է վերսկսվել․ Իսրայել Կաց Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում Փամբակ գետում 2 օր առաջ կորած քաղաքացու որոնողական աշխատանքներին ներգրավվել են ավելի քան 500 փրկարար և ոստիկան․ ՆԳՆ (տեսանյութ) Թուրքիան խստորեն դատապարտել է Իսրայելի հարվածները Սիրիայի վրա Էրդողանը կոչ է արել հնարավորինս արագ արդյունքների հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում Մակրոնը հայտնել է Հորմուզի նեղուցի ականազերծման հարցում Ֆրանսիայի և Օմանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին Հայաստանի 9 ձյուդոիստ է մասնակցում Եվրոպայի պատանեկան առաջնությանը Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում Մնացական Սաֆարյանը անդրադարձել է ՀՀ-ԵՄ գործընկերության հետևողական զարգացմանը «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել Ռուսաստանում արձագանքել են Էստոնիայի հայտարարությանը՝ Ուկրաինական դրոնների ընկնելու մասին Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին Շրջակա միջավայրի նախարարը աշխատանքային այցով մեկնել է Կորեա Կրեմլում նշել են՝ Մոսկվա–Կիև շփումները պետք է մնան ոչ հրապարակային Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Մոսկվայում Telegram-ը տուգանվել է 3,5 միլիոն ռուբլու չափով Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ ՀարցումՌուսաստանի ԱԳ փոխնախարար. Հայաստանը դժվար թե Եվրոպայում գտնի ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի շուկաներին համարժեք այլընտրանքներ Իտալիայի 22 քաղաքներում հայտարարվել է ծայրահեղ շոգի մասին տագնապ Իրավապահները մայրաքաղաքում թմրամիջnց պահելու դեպքեր են բացահայտվել Եվրոպական հանձնաժողովի նախագահը կժամանի Հայաստան «Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում«Մանչեսթեր Սիթի»-ն հայտնել է Էնցո Մարեսկայի՝ ակումբի գլխավոր մարզիչ նշանակելու մասին «Թրամփի երթուղին» ունի ոչ միանշանակ հեռանկարներ, սակայն նախագիծը միայն կշահեր Ռուսաստանի մասնակցությունից. Գալուզին