Թբիլիսիում անձրևի պատճառով տարհանում է հայտարարվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹբիլիսիում աղետի գոտում եղանակային պայմանների պատճառով տարհանում է սկսվել, տեղեկացնում է gazeta.ru-ն:
Վրացական «Ռուսթավի- 2» հեռուստաընկերության տվյալներով՝ քաղաքի բարեկարգման ծառայությունը քաղաքացիներին կոչ է արել լքել այդ տարածքը, քանի որ քաղաքում դարձյալ ուժգին անձրևներ են սպասվում:
«Վերե գետի կիրճում տարհանում է հայտարարվել, աղետի գոտուց դուրս է բերվում տեխնիկան ու այնտեղ աշխատող աշխատակազմը: Ուժեղ անձրև է ակնկալվում», -ասել է ծառայության ղեկավար Ավթանդիլ Սուդաձեն:
Ավելի վաղ հաղորվել էր, որ Թբիլիսիում դարձյալ սողանք է տեղի ունեցել:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



