Խոշոր ավտովթար Լոռիում. մեքենան բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼոռու մարզում այսօր՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 20:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 24 ՕԼ 021 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին եւ մասամբ հայտնվել ձորակում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետեւանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել Վանաձորի հրշեջ-փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



