Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երաշտի հետևանքները Լոռու մարզում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լոռու մարզում այս տարի բերք չեն կարողացել ստանալ: Եղանակային անբարենպաստ պայմաններն ազդել են բերքատվության վրա: Բերքից դժգոհողների առաջին շարքերում են կարտոֆիլագործները:

Վարդաբլուր համայնքում այս օրերին կարտոֆիլի բերքահավաք է ընթանում: Ստացած բերքից ոչ ոք գոհ չէ. կարտոֆիլի բերքն այս տարի անորակ է, պատճառն էլ երաշտն է:

«Բերքը կա, բայց շոգերի պատճառով կարտոֆիլն արդեն հողի մեջ թոռոմել է, չենք էլ կարողանում հանել»,– Past.am-ի հետ զրույցում ասաց Վարդաբլուր համայնքի բնակիչ Միքայել Ֆրանգյանը:

Վարդաբլուրում ոռոգման ջուր չկա, այստեղ հողագործությամբ զբաղվում են անձրևի հույսով: Եղանակն էլ այս տարի գյուղացու կողմից չէր, անձրև Վարդաբլուրում վերջին ամիսներին չեն տեսել:

«Միջակ բերք ենք ստացել: Եթե ջուր լիներ, ավելի լավ բերք կստանայինք»,– նշեց նա:

Նախորդ տարի մարզում կարտոֆիլի բերքատվությունը բարձր էր, ինչը չէր կարելի ասել գնի մասին: Կախված կարտոֆիլի չափից` 1 կիլոգրամի արժեքն այստեղ տատանվում էր 60–100 դրամի սահմանում: Այս տարի, ըստ վարդաբլուրցիների, կարտոֆիլի գինը բարձր կլինի:

Լոռու գրանցված երաշտն էական վնաս է հասցրել մարզի գյուղատնտեսությանը:

Կարտոֆիլ չկա, գարի չկա, ցորեն չկա. չկաների շարքը թվարկում են սարահարթցիները:

Սարահարթ համայնքում նույնպես ոռոգման ջուրը բացակայում է: Վարելահողերի մեծ մասն այստեղ չի մշակվում, միայն տնամերձերն են գյուղատնտեսական նպատակներով օգտագործվում:

«Պատկերացրեք՝ 1 հեկտարից 12 ցենտներ բերք ենք ստացել, նույնը և ցորենը: Կարտոֆիլ էլ չկա: Մեր գյուղում վիճակ չկա էս տարի»,– փոխանցեց համայնքի ղեկավար Վասիլ Փիլոյանը:

Սարահարթցիներն այս գյուղտարին ամենավատն են համարում: Հաջող չեն նաև սարահարթցիների գործերը: Աշխատատեղեր չունեցող համայնքի բնակիչների մեծ մասը դրսում է օրվա հացը վաստակում: Սարահարթից ամեն տարի շուրջ 400 տղամարդ է Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնում: Սարահարթցի «խոպանչիներն» արդեն վերադարձել են, բայց առանց գումարի:

«Մոսկվայում անձրևային եղանակ է եղել, գործ չեն կարողացել անել ու հետ են եկել»,– հայտնեցին տեղացիները: Դատարկ գրպաններով վերադարձած սարահարթցիներն այսօր ստիպված են բանկերի դուռը թակել և ձմռան ապրուստը կուտակելու համար վարկով գումար վերցնել:

«Էնդեղաց գործերը չի եղել ու եկել են, ստեղ վարկի տակ մտել: Ալյուր դի առնեն, փայտ դի առնեն, որ ձմեռվա տակից դուրս գան»,– նեղսրտեց մեր զրուցակիցը:

Մանյա Պողոսյան

 

Հայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԱդրբեջանը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր մշտական ներկայացուցչին Հայաստան–Ադրբեջան առևտուր․ համագործակցությո՞ւն, թե՞ կախվածության առաջին ազդակներԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են այսօր ավարտվել լավ նորություններով. Ֆիդան Ընդդիմությունը պետք է իր շուրջը համախմբի արտախորհրդարանական բոլոր ուժերին. Արեգ ՍավգուլյանԿաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է Գավին պահեց իր խոստումը՝ իսպանացին մազերը վարդագույն ներկեց Ռուսաստանը քննարկում է նոր մեգա-նախագիծԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումները մտել են եզրափակիչ փուլ․ Al Arabiya 9-րդ գումարման Ազգային ժողովում այս պահին ընթանում է Արամ Վարդևանյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի ընտրությունըՄեդիչիների հետքը նաև գինեգործության մեջ. «Փաստ»Եթե սահմանվածից երկար մնաք ԱՄՆ-ում, դա կարող է հանգեցնել հետագայում մուտքի մշտական արգելքի Իսրայելական բանակը վերջին ժամերի ընթացքում մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավային հատվածին Առանց հանքարդյունաբերության տեխնոլոգիական առաջընթացն անհնար է․ Վարդան Ջհանյան Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ավետիք Չալաբյանին կալանավորել են անօրինական հիմքերով. Անահիտ Ադամյան«Ես ատում եմ այն մարդկանց, ովքեր Լաբուբու են սիրում». 25-ամյա աղջիկը սպանել է ընկերոջը