Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ-ն պետք է բոլորին ցույց տա իր հավատարմությունը բանակցային գործընթացին, թեկուզ միայն նրա համար, որ ՄԽ համանախագահները պահպանեն իրենց դեմքը. Մ. Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը սառեցված է Ադրբեջանի որդեգրած ապակառուցողական, անզիջում դիրքորոշման հետևանքով: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը: Ըստ նրա՝ Ադրբեջանն իրականում չի ցանկանում զիջումների գնալ, բայց նաև չի ուզում հրաժարվել բանակցային գործընթացից: Հակոբյանն ասաց, որ Ադրբեջանը ժամանակ է ձգում՝ փորձելով հասնել նրան, որ միջազգային իրադրությունը, տարածաշրջանում ուժերի հակադրությունը կփոխվի ու ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի իր շահերի համատեքստում:

- Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցում Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանն աջակցություն է հայտնել համանախագահների հնչեցրած մի քանի հետաքրքիր առաջարկներին՝ «հակամարտության կարգավորման կառուցողական բանակցությունները շարունակելու համար»: Ձեր կարծիքով՝ ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ առաջարկներ են եղել, ինչի՞ն է համաձայնել պաշտոնական Բաքուն:

- Կարծում եմ, որ Ադրբեջանը ոչ մի բանի էլ չի համաձայնել: Բաքուն պարզապես փորձում է ապահովել իմիտացիոն մասնակցություն բանակցային գործընթացին և որպեսզի հնարավորություն ունենա շարունակել իմիտացիան, պետք է կարողանա ապացուցել, որ շահագրգռված է բանակցություններով:

Այնինչ, բանակցային գործընթացը սառեցված է Ադրբեջանի որդեգրած ապակառուցողական, անզիջում դիրքորոշման հետևանքով: Ադրբեջանն իրականում չի ցանկանում զիջումների գնալ, բայց նաև չի ուզում հրաժարվել բանակցային գործընթացից: Ադրբեջանը ժամանակ է ձգում՝ փորձելով հասնել նրան, որ միջազգային իրադրությունը, տարածաշրջանում ուժերի հակադրությունը կփոխվի ու ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի իր շահերի համատեքստում: Կրկնում եմ, Ադրբեջանը չի ցանկանում, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծվի, բայց բանակցային ֆորմատը լքելու ցանկություն չունի: Բաքուն իմիտացիա է անում, թե իբրև մասնակցում է բանակցություններին, բայց սպասում է հարմար քաղաքական ու ռազմական առիթի, որ հակամարտությունն իրենց շահերի համաձայն լուծեն:

Իսկ հակամարտության կարգավորման այն տարբերակները, որոնք մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, ներկայացվել կողմերին, ևս չունեն ապագա, որովհետև Ադրբեջանը ոչ կոնստրուկտիվ է, պայմանավորվում են, ասում են՝ այո, բանավոր խոսքում համաձայնում են, հետո գործնականում ցույց են տալիս, որ պատրաստ չեն որևէ քայլի գնալ:

- ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների հայտարարության մեջ խոսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ավելի բարձր մակարդակով՝ նախագահների միջև հանդիպում նախաձեռնելու մասին: Կողմերի միջև տեղի ունեցած նախորդ բոլոր հանդիպումները մեկնաբանվել են հետևյալ կերպ՝ հանդիպման փաստն ինքնին լավ է, բայց արդյունք չկա: Նախագահների հանդիպումն այդպիսի հերթական հանդիպո՞ւմ է լինելու:

- Իհարկե, բանակցային գործընթացին նոր թափ հաղորդելու համար նախագահների հանդիպումն ունի բոլոր հնարավորությունները, բայց պետք չէ լինել միամիտ և կարծել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը քայլ առաջ է լինելու բանակցային գործընթացում: Հայկական կողմը միշտ մասնակցել է նման հանդիպումներին, երբեք դրանից չի հրաժարվել, պաշտոնական Երևանը հանդես է եկել պատրաստակամությամբ՝ իրական բանակցային գործընթաց սկսելու, իրական պայմանավորվածություններ ձեռքբերելու համար, իսկ Ադրբեջանը՝ ոչ:

Մենք պետք է բոլորին ցույց տանք մեր հավատարմությունը բանակցային գործընթացին, մասնակցենք բոլոր ձևաչափերով ու մակարդակներով նախաձեռնվող հանդիպումներին: Ադրբեջանն այս հարցում ունի ապակառուցողական, ագրեսիվ մոտեցում: Մարտի դաշտում Հայաստանն ու Արցախը լուծել են խնդիրը, հիմա մենք շահագրգռված ենք հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով, ուստի ամեն ինչ անում ենք, որ բանակցությունները շարունակվեն: Իսկ Ադրբեջանն ինչ անում է, իր իրավունքն է, իր գործն է: Հայաստանի շահերից է բխում, որ բանակցությունները շարունակվեն:

- Պարո՛ն Հակոբյան, այնուամենայնիվ, ինչի՞ց պետք է խոսեն Սարգսյանն ու Ալիևը, երբ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել, վստահության մեխանիզմներ չեն ստեղծվել, երբ ՄԱԿ-ի ամբիոնից Ալիևը Սերժ Սարգսյանին մեղադրում էր մարդկության նկատմամբ իրականացված հանցագործությունների դեմ:

- Կդժվարանամ ասել, թե առարկայական ի՞նչ թեմա կարող են քննարկել ղեկավարները, բայց կարծում եմ, որ հակամարտող երկրների ղեկավարները միշտ էլ քննարկելիք ունենում են: Ավելի լավ է անվերջ բանակցել, անվերջ հանդիպումներ անցկացնել, քան՝ չբանակցել: Թեկուզ միայն նրա համար, որ ՄԽ համանախագահները պահպանեն իրենց դեմքը, պահպանեն իրավիճակն իրենց հսկողության տակ, հանդիպումներին մասնակցել է պետք, դա կլինի ԱԳ նախարարների՞, թե նախագահների մակարդակով: Կարծում եմ, որ խոսելու թեմա ամեն դեպքում կլինի, որովհետև ՄԽ համանախագահները զգայուն, նուրբ հարցերի շուրջ կարող են նոր առաջարկներով հանդես գալ, որը կհետաքրքրի Սարգսյանին, Ալիևին: Միամիտ չենք, չեմ կարծում, թե մեկը կա, որ մտածում է, որ նախագահները հանդիպում են, տարբեր թեմաներով խոսում են, բացի Արցախից: Այլ բան, որ այս հանդիպումները կարող են խորհրդատվական բնույթ ունենալ, մեկը մյուսի տրամադրությունը փորձի հասկանալ, բայց դրանք վերջին հաշվով կարևոր են:

- Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ նախարարների հանդիպումից հետո Վիեննայի պայմանավորվածությունները կատարելու մասին խոսքը չի գնում: Ապրիլյան պատերազմից հետո սա կարծես առաջին հանդիպումն է, որից հետո տարածված հաղորդագրության մեջ այդ պայմանավորվածությունները կատարելու մասին չի խոսվում: Մոռացությա՞ն է մատնվել:

- Նման պայմանավորվածությունները երբեք չեն կարող դառնալ երկրորդական: Դա կապված է հայկական կողմերի դիրքորոշման հետ: Եթե մեզ համար կարևոր են ու արդիական Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելը, դա կարելի է որպես հանդիպման նախապայման ներկայացնել: Բայց բանակցողը նախագահ Սերժ Սարգսյանն է, և երևի թե ոչ մեկ չի կասկածում, որ նա ունի այնքան իմաստություն հասկանալու համար՝ արդիակա՞ն են այդ պայմանավորվածությունները, թե ոչ: Սա հաշվարկների խնդիր է, այս հարցում էմոցիաներ չկան:

 

 

 

 

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր