Նախանձից դրդված են գրում․ Մհերը՝ վաստակավորի կոչման շուրջ բարձրացած աղմուկից
ԼԱՅՖՕրեր առաջ երգիչ Մհերը, ի թիվս այլոց, նախագահի կողմից արժանացավ ՀՀ վաստակավոր արտիստի կոչման, ինչը քննադատության բուռն ալիք բարձրացրեց։ Ի պատասխան՝ երգիչն Ինստագրամի իր էջում գրել է․
«Նրանք, ովքեր այդքան նենգ մեկնաբանություններ են գրում, որ ես եւ իմ գործընկերներն արժանի չէինք վաստակավոր արտիստի կոչման, գրում են պարապությունից եւ նախանձից դրդված, որը կործանում է հենց նրանց: Ուզում եմ նշել, որ վաստակավոր արտիստի կոչումը տրվում է ամբողջ կյանքի համար: Այնպես որ՝ թուլացեք ու երջանիկ ապրեք: Կարող եմ համարձակորեն ասել, որ շատերը պարում են, սիրահարվում, ճանապարհորդում, տխրում եւ շատ այլ բաներ անում մեր երգերի ներքո: Այնպես որ, ինչո՞ւ եք դժգոհում: Չէ՞ որ մեր երգերի հետ կյանքն ավելի ուրախ եւ հետաքրքիր է»:
1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
3
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
4
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում
5
36 ժամ ջուր չի լինելու դեկտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին



