Լավրովն ու Զարիֆը պայմանավորվել են զարգացնել փոխգործակցությունը Մերձավոր Արեւելքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը քննարկել են Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրավիճակն ու պայմանավորվել մեծացնել փոխգործակցությունը Մերձավոր Արեւելքում եւ հատկապես Սիրիայում կայունության եւ անվտանգության հաստատման համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, հեռախոսազրույցի ժամանակ Լավրովն իրանցի գործընկերոջը ներկայացրել է նախորդ շաբաթ Վիեննայում ԱՄՆ Պետքարտուղարի, Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների հետ կայացած հանդիպման արդյունքները, որը նվիրված էր սիրիական ճգնաժամին:
Կողմերն ընդգծել են միջազգային ուժերի համախմբման անհրաժեշտությունը սիրիական խնդրի շուտափույթ լուծման հարցում:
Լուսանկարը` РИА Новости
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



