Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանը և Իրանը կհամագործակցեն նանոտեխնոլոգիաների ոլորտում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Երեկ Երևանում մեկնարկեց նանոտեխնոլոգիաների ոլորտում հայ–իրանական երկօրյա համաժողովը, որի շրջանակում քննարկվում են երկու երկրներում բարձր տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտների քաղաքականությանն առնչվող ծրագրեր:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի խոսքով՝ նանոտեխնոլոգիաների ոլորտում Իրանի հաջողությունները ոգևորիչ են:

«Համաժողովի ընթացքում կներկայացվեն նոր տեխնոլոգիաներ, որոնք կիրառական նշանակություն ունեն տնտեսության մեջ: Շատ կարևոր է, որ միջոցառումը հարթակ դառնա բիզնեսի և գիտության ոլորտների համար: Գիտությունը պետք է հասկանա գործարար աշխարհի պահանջները, որպեսզի դրանք բավարարելու նպատակով կիրառի իր ներուժը: Եթե գիտությունն ու բիզնեսը անջատ են աշխատում, ապա գիտությունը մնում է զուտ հոդվածային մակարդակի վրա, իսկ կիրառական մասը մնում է ներկրվող տեխնոլոգիաների հույսին: Ցանկանում ենք օգտագործելով հարևան երկրի փորձը, սեփական մշակումներով նպաստել տեղական բիզնեսի զարգացմանը»,– լրագրողների հետ զրույցում նշել է Էմիլ Տարասյանը:

Նանոտեխնոլոգիաների շնորհիվ հնարավորություն է ստեղծվում ավելի քիչ ծախսերով ստանալ ավելի բարձր որակ:

«Սա հնարավորություն կտա Հայաստանում զարգացնել արտադրական և գիտական ուղղությունները: Իրանը նանոտեխնոլոգիաների ոլորտը հռչակել է որպես գերակա ուղղություն և 2000–ականների սկզբից սկսել է զարգացնել ինչպես բուհական համակարգը, այնպես էլ գիտական ոլորտը: Դրական միտում է այն, որ մեր հարևան երկիրը նման հաջողություններ ունի ինչպես բուն գիտության, այնպես էլ կիրառական հատվածում: Իրանում ինքս եմ ականատես եղել, թե ինչ ինկուբատորներ և տեխնոպարկեր են գործում, և հիմնականում երիտասարդությունն է ներգրավված նանոտեխնոլոգիաների ոլորտում: Գործում են դպրոցական, բուհական լաբորատորիաներ նանոտեխնոլոգիաների ոլորտում»,– ընդգծել է Էմիլ Տարասյանը:

Համաժողովի կազմակերպիչն է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը՝ Իրանի նանոտեխնոլոգիական նախաձեռնությունների խորհրդի հետ համատեղ: Կազմակերպմանն օժանդակում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից:

 

 

Ալիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը մահացել է Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով«Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի գործունեությունն է կասեցվել Սահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն Մանվելյան6 մեդալ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայից Կոտայքում 7.4 մագնիտուդով հնարավոր երկրաշարժի մասին լուրը կեղծ է Փարիզում 1 օրում ավելի քան 50 մարդ է մահացել ուժեղ շոգի պատճառով Նայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՎենեսուելայում շենքի փլուզումից սարսափելի տեսանյութ է հայտնվել ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա Պարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթԱՄՆ դեսպանությունը տոնել է ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանը Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում «160-ը 160-ի դիմաց» բանաձևով Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում ԱՄՆ-ը 150 միլիոն դոլար կհատկացնի Վենեսուելային՝ երկրաշարժերի հետևանքների վերացման համարՖրանսիայում գրանցվել են ռեկորդային շոգ օրեր 35 մարդ թունավորվել է խանութից գնված ըմպելիքից և Օլիվիե աղցանիցԱվետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն Գրիգորյան10-ամյա Դավիթ Աբրահամյանի ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում Լիբանանը չպետք է ենթարկվի ամերիկա-իսրայելական թելադրանքին. «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Իրանը պնդում է՝ Հորմուզի նեղուցում իր իրավունքները պետք է հարգվեն Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Ռյուտե. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարվեն միլիարդավոր դոլարների նոր պաշտպանական պայմանագրերի մասին Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան Վարդան Ղուկասյանին ևս մեկ մեղադրանք առաջադրվեց Խորամանկ մանրէ. Տարածաշրջանում Q տենդի բռնկում, տասնյակ մարդիկ են վարակվել Մագդալենա Գրոնո․ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման կամ կառույցից հեռացման հարցը կորոշեն նախագահները. ՌԴ ներկայացուցիչ ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Սերգեյ Լեբեդև Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Ռուբիոյի կողմից Անքորիջում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համաձայնության առկայությունը ժխտելը այնքան էլ տեղին չէ. Լավրով Մեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է Եթե ձեռքիդ վրա ունես այս նշանը, ուրեմն թաքնված տաղանդ ունեսԿոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը Ադրբեջանում մեծանում է սերունդ, որին դպրոցական դասագրքերում սովորեցնում են, թե իրենց հարևանությամբ գտնվող Հայաստանը իբր իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ Ով ում դեմ կխաղա փլեյ-օֆֆում. ԱԱ-2026-ի 1/16 եզրափակչի նախնական զույգերը