Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Զիջման ևս մեկ քայլ՝ հայկական կողմից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ»-ի  հյուրն է քաղաքագետ, «Մոդուս Վիվենդի» քաղաքական, վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը      

– Պար՛ոն Պապյան, ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է վերադարձնել ԼՂ այն տարածքները, որոնց «վերադարձը անվտանգության իմաստով սպառնալիք չի լինի ոչ Ղարաբաղին, ոչ էլ ընդհանրապես հանգուցալուծմանը»: Նախ՝ ի՞նչ տարածքների մասին կարող է խոսք գնալ:

– Այդ ձևակերպումն այնքան լայն է, որ դրա տակ կարելի է ցանկացած տարածք էլ մտցնել: Օրինակ՝ կարելի է ասել, որ ԼՂԻՄ–ի շուրջ գտնվող 7 շրջաններն էլ չեն սպառնում անվտագությանը: Ասվում է՝ «վերադարձը անվտանգության իմաստով սպառնալիք չի լինի ոչ Ղարաբաղին, ոչ էլ ընդհանրապես հանգուցալուծմանը»: Սա նշանակում է, որ այդ տարածքները պետք է տրվեն մինչև հանգուցալուծումը: Այսինքն՝ տաս, հետո սպասես, որ հանգուցալուծում կլինի:

Ես որևէ տարածք չեմ տեսնում, որը կարելի է հանձնել առանց անվտանգությունը խաթարելու: Այն ամբողջական համակարգ է: Մյուս կողմից՝ հիշեցնեմ, տարածքները ազատագրում էինք որպես անվտանգության գոտի: Անգամ նրանք, ովքեր խոսում էին տարածքները հանձնելու մասին, ասում էին, որ դա հնարավոր է միայն համարժեք անվտանգության գործիքների առկայության դեպքում: Այսինքն՝ տալիս ենք տարածքը որպես անվտանգության միջոց, բայց դիմացն ի՞նչ համարժեք միջոց ենք ստանում: Բայց այս պարագայում անգամ դրա մասին խոսք չկա: Սա բացարձակ անընդունելի լուծում է, որովհետև այն ոչ թե խաղաղության կամ անվտագության, այլ ուղղակի պատերազմի կբերի: 1994 թ. զինադադարից առ այսօր տարածքներ կարգավիճակի դիմաց սկզբունքը միշտ էլ դրված է եղել: Հիմա այն ավելի է կոշտացել:

– Իսկ ի՞նչ նպատակ է հետապնդում նման հայտարարությունը:

– Շատ պարզ: Ես դեռ ԵՏՄ–ն անդամակցելու ժամանակ եմ դա ասել՝ Ադրբեջանը ԵՏՄ մտցնելու համար Ղարաբաղի հարցը մանրադրամ մի դարձրեք: Նման հայտարարությամբ ՌԴ–ն հերթական անգամ ուզում է մեր հաշվին սիրաշահել Ադրբեջանին: Սիրաշահում է, որ իր ազդեցությունն ուժեղացնի ու հետո Ադրբեջանին ԵՏՄ մտցնելու հնարավորություն ունենա: Մենք սպասարկում ենք Ռուսաստանի շահերը՝ զոհաբերելով Ղարաբաղը և մեր անվտանգությունը:

– ՄԱԿ–ում Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ ու նշեց, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը կենսական նշանակություն ունի: Նշեց՝ կարգավորման ինչ տարբերակի էլ հանգենք՝ Արցախը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ և վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի: Կարծիքներ հնչեցին, թե նախագահի ելույթն այս մասով առանձնահատուկ էր: Նախորդ ելույթներից տարբերվող շեշտադրումներ կայի՞ն:

– Արցախի մասով չկար, որովհետև այդ առումով Սերժ Սարգսյանը բազմիցս ասել է՝ եթե Ադրբեջանը պատերազմ վերսկսի ՝մենք կճանաչենք Արցախի անկախությունը: Մի կողմ եմ դնում, թե որքանո՞վ է ճիշտ ճանաչումը կապել Ադրբեջանի գործողությունների հետ: Կամ ընդհանրապես որքանո՞վ է ճիշտ Արցախի անկախության ճանաչումը, ես կողմ եմ միացնելուն: Բայց Արցախի անկախության ճանաչման մասին բազմիցս է ասվել: 2016–ի ապրիլին պատերազմ սկսվեց, ասվեց այդ մասին, բայց ո՞ւր է: Սերժ Սարգսյանն իր ասածներն իրագործե՞ց, ճանաչե՞ց: Ասելով չէ: Ամեն ինչ պարզ է դառնում քաղաքական գործիչների ոչ թե խոսքերից, այլ գործերից: Իսկ մենք տեսել ենք, որ խոսքն ու գործը տարբեր են:

– Մոտ է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Հնարավո՞ր է, որ բանակցային գործընթացի նոր փուլ սկսվի:

– Եթե նոր փուլ ասելով նկատի ունենք ինչ–որ ճեղքում կամ փոփոխություն, ապա չի կարող լինել, որովհետև Ադրբեջանը միանշանակ պատրաստ չէ: Բոլոր զիջումներն այս կողմից են: Հիմա մենք զիջման ևս մեկ քայլ արեցինք:

Մենք հայտարարել ենք տարածքների միակողմանի հանձնման մասին՝ ոչնչի դիմաց: Նալբանդյանը խոսել է միակողմանի հանձնման մասին: Եթե առաջ կարգավիճակի հստակեցումը տարածքներ հանձնելու հետ կապակցության մեջ էինք դնում, հիմա դա էլ չկա: Որևէ բան էլ հնարավոր չէ: Առաջիկա հանդիպմանը առավելագույնը տարածքներ հանձնելու առումով հստակեցումներ կլինեն: Բայց անկախ նրանից 5 թե 7 շրջան կհանձնեն, ցանկացած տարածքի հանձնում համակարգային փլուզման կբերի: Մենք կկորցնենք Ղարաբաղը, գուցեև ոչ միայն Ղարաբաղը:

 

Աննա Բադալյան

 

«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԱդրբեջանը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր մշտական ներկայացուցչին Հայաստան–Ադրբեջան առևտուր․ համագործակցությո՞ւն, թե՞ կախվածության առաջին ազդակներԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են այսօր ավարտվել լավ նորություններով. Ֆիդան Ընդդիմությունը պետք է իր շուրջը համախմբի արտախորհրդարանական բոլոր ուժերին. Արեգ ՍավգուլյանԿաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է Գավին պահեց իր խոստումը՝ իսպանացին մազերը վարդագույն ներկեց Ռուսաստանը քննարկում է նոր մեգա-նախագիծԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումները մտել են եզրափակիչ փուլ․ Al Arabiya 9-րդ գումարման Ազգային ժողովում այս պահին ընթանում է Արամ Վարդևանյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի ընտրությունըՄեդիչիների հետքը նաև գինեգործության մեջ. «Փաստ»Եթե սահմանվածից երկար մնաք ԱՄՆ-ում, դա կարող է հանգեցնել հետագայում մուտքի մշտական արգելքի