Հնդկաստանում Ուկրաինայի դեսպանից հեռախոսը գողացել են, երբ նա սելֆի էր անում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴելիի կենտրոնում անհայտ անձը Հնդկաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Պոլիխայից գողացել է հեռախոսը, երբ դիվանագետը սելֆի էր անում, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով տեղի ոստիկանությունը։
Նշում են, որ միջադեպը տեղի է ունեցել միջնադարյան Կարմիր ամրոցում, որը զբոսաշրջիկների սիրված վայրերից է։
«Նրա հեռախոսը խլել են, երբ նա սելֆի էր անում։ Անհայտ անձը մոտեցել է նրան ու խլել հեռախոսը»,- հայտնել են ոստիկանությունից։
Ճշգրտում են, որ Պալիխան այդ պահին մենակ է եղել։ Տեղի ունեցածից հետո նա չարագործին նկարագրել է ոստիկանությունում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



