ԱՄՆ երեք կոնգրեսական հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի երեք անդամի անուն Արցախ կատարած այցելության պատճառով հայտնվել է Ադրբեջանի անցանկալի անձանց այսպես կոչված «սև ցուցակում»:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևի հայտարարության համաձայն` Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնված կոնգրեսականներն են Դեյվիդ Վալանդոն, Ֆրենք Փալոունը և Թուլսի Գեբրդը:
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության կողմից կազմվել ու վարվում է Արցախ այցելած օտարերկրացիների սև ցուցակ, որում առկա են տարբեր երկրների քաղաքական ու հասարակական գործիչների, բիզնեսմենների, լրագրողներ և այլ անուններ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



