ՀՀ Նախագահը Գլեյդիս Բերեջիկլյանին պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեյդիս Բերեջիկլյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբ, Բերեջիկլյանին պարգևը տրվել է. «պետական և հասարակական-քաղաքական գործունեության համար, ինչպես նաև դիվանագիտության, իրավունքի և քաղաքականության ոլորտներում նշանակալի ներդրման համար»:
Բերեջիկլյանը Հայոց ցեղասպանությունը վերապրածների երրորդ սերունդն է և առաջին ավստրալահայ գործիչը, ով Ավստրալիայում զբաղեցրեց նահանգային վարչապետի պաշտոն: Մինչ այդ պաշտոնը ստանձնելը Բերեջիկլյանն աշխատել է որպես Նոր Հարավային Ուելսի ֆինանսների նախարար:

1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



