Առողջապահության ոլորտում հերթական օպտիմալացման արդյունքում կտնտեսվի 300 մլն դրամ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿառավարության ընդունած որոշմամբ միաձուլման ձևով կվերակազմակերպվեն «Նորք» հոգեբուժական կենտրոն» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ները: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ կստեղծվի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ: «Միաձուլման արդյունքում տնտեսվող գումարի չափը կկազմի տարեկան շուրջ 300 մլն դրամ, որից 100 մլն դրամը կհատկացվի «Ավանի» հոգեկան առողջության կենտրոնում և Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում առկա խնդիրների լուծմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց փոխնախարարը:
Մնացած 200 մլն դրամից 100 մլն-ը կհատկացվի ՀՀ-ում հոգեբուժական ծառայության բարելավմանը, իսկ 100 մլն դրամը` առողջապահական այլ ծառայություններին, մասնավորապես՝ հեմոդիալիզի ծրագրում առկա դեֆիցիտի փակմանը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



